Ֆրանսիայում միասեռականներն այլևս արյան դոնոր չեն լինի
Արխիվ 12-16Ֆրանսիայում միասեռականներն այլևս արյան դոնոր չեն լինի

Միասեռականները Ֆրանսիայում այսուհետ չեն կարող արյան դոնոր լինել: Այս արգելքը սկզբնապես կիրառվել է 1983թ.-ից՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման նկատառումով:
Ֆրանսիան երեկ հայտարարել է, որ այսուհետ միասեռականները կարող են արյան դոնոր լինել միայն այն պայմանով, եթե դրա նախորդ ամիսներին սեռական հարաբերություններ ունեցած չլինեն:
«Համաձայն Ֆրանսիայի որդեգրած այս նոր քաղաքականության, այն մարդիկ, որոնք ցանկանում են լինել «ամբողջական արյան» (պլազմա, տրոմբոցիտներ և էրիթրոցիտներ) դոնոր, նախորդող 12 ամիսների ընթացքում այլ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ չպետք է ունենան, իսկ եթե ցանկանում են հանձնել միայն արյան պլազման, ապա չպետք է ունենան 4 ամիսների ընթացքում», - հայտարարել է Agence France-Presse (AFP)-ը:
Ֆրանսիայի առողջապահության նախարար Մարիսլ Տուրենին հայտարարել է, որ այս նոր քաղաքականությունը պետք է կանխի երկրում ՁԻԱՀ-ի տարածումը, չնայած, երկրում միասեռական որոշ իրավապաշտպան-ակտիվիստներ այն որակել են որպես խտրականություն:
«Սա գեյերի և բիսեքսուալ տղամարդկանց պիտակավորման վերջը չէ», - ասված է SOS Homophobie խմբի տարածած հայտարարության մեջ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk