ԲԵՆԶԵՄԱՅԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Արխիվ 12-16ԲԵՆԶԵՄԱՅԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
«Լիոնի» կիսապաշտպան Վալբուենային շանտաժի են ենթարկել եւ պահաջել գումար, վերջինիս մասնակցությամբ էրոտիկ բնույթի տեսանյութը չհրապարակելու համար:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման եւս կասկածյալների թվում է: France Football-ի փոխանցմամբ հոկտեմբերի 4-ին Բենզեմային ձերբակալել են, ֆրանսիացին գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, իսկ հոկտեմբերի 5-ին Մադրիդի «Ռեալի» հարձակվողին տեղափոխել են դատարան, որտեղ նա խոստովանել է, որ ակնարկել է Վալբուենայի մասնակցությամբ էրոտիկ բնույթի տեսանյութի գոյության մասին:
Ֆրանսիացու փաստաբանը սակայն նշել է, որ Բենզեման պարզապես ցանկացել է Վալբուենային համոզել վճարել նրան շանտաժողներին: կարիմ Բենզեմային սպառնում է 5 տարվա ազատազրկում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk