Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԽՈՒՍԱՓԵՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐԻՑ

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ

ԽՈՒՍԱՓԵՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐԻՑ



Արդեն մի քանի օր է, որ  բնապահպանական տարբեր նախաձեռնություններ առաջ են քաշել բնապահպանական տարբեր խնդիրներ թե՛ Սեւանի, թե՛ անտառահատումների վերաբերյալ:

Հիշեցնենք` լրատվամիջոցները  գրել էին, որ  քսան օրվա ընթացքում Սեւանի ջրի մակարդակն իջել է տասը սմ-ով, մինչդեռ բնապահպանության նախարարությունը սա բացատրում է  գոլորշիացմամբ: Սակայն   նախարարության այս պարզաբանումը  շատերը հանրային որոշ շրջանակներ կասկածով են վերաբերվում:


Բնապահպանական մյուս խնդիրը վերաբերում էր անտառահատումներին Լոռու մարզի Դսեղի եւ Եղեգնուտի անտառներում:


«Իրավունք»-ը այս հարցերի պարզաբանումները ստանալու համար փորձեց զրուցել  բնապահպանության նախարար, իսկ  երոնշյալ խնդիրները հիմք ընդունելով կասեինք բնաքանդության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն հերթական անգան   բախվեցինք գործադիր մարմնի անդամի հիսթերիային: «Ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, քանի որ խեղաթյուրում եք իմ խոսքը»,- հերթական անհիմն բարբաջանքը լսեցինք նախարարից, ով չբարեհաճեց անգամ մեր հարցերը լսել:


Պրն Գրիգորյան,ժամանակն է, որ անհիմն հայտարարություններ անելուց առաջ հիշեք եւ մտածեք ձեր կառույցի «խեղաթյուրումների», իսկ ավելի կոնկրետ ձեր պարտականությունները պատշաճ կատարելու մասին: Իսկ եթե չեք ցանկանում, որ ԶԼՄ-ն նախարարության «մազոլներ» դարձած խնդիրներին անդրադառնա  եւ պարբերաբար դրանք ցավեցնի, աշխատեք բարեխիղճ եւ հետամուտ եղեք դրանց լուծմանը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ