ԱՆՈՆԻՄՈՒՍՆԵՐԻ ԵՐԹԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է. Ի՞ՆՉ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՕՍԻՊՅԱՆԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ԱՆՈՆԻՄՈՒՍՆԵՐԻ ԵՐԹԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է. Ի՞ՆՉ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՇԱՀԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՕՍԻՊՅԱՆԻ ՀԵՏ
Այսօր «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, խուլիգանության համար դատապարտված (չնայած Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները չեն ընդունում այդ մեղադրանքը) Շանթ Հարությունյանի որդին կազմակերպել էին այսպես ասած, անոնիմուսների ակցիա եւ երթ:
Հիշեցնենք` երկու տարի առաջ` նոյեմբերի հինգին, Շանթ Հարությունյանն ու նրա մի խումբ ընկերներ Ազատության հրապարակում բերման ենթարկվեցին, ապա դատապարտվեցին խուլիգանության հոդվածով:
Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, մինչ երթի մեկնարկը տեղեկացրեց, որ քաղաքապետարանն արտոնել է իրենց հավաքը, որն ունի բացառապես խաղաղ բնույթ: «Ես Օսիպյանի հետ եմ հանդիպել եւ տեղեկացրել` երթն ու հավաքն ունի խաղաղ բնույթ»,- ասաց ցուցարարը:
Ի տարբերություն իր հոր, ով երկու տարի առաջ բավական սուր քննադատություններով էր հանդես գալիս իշխանության հասցեին, Շահեն Հարությունյանի խոսքում նման երանգներ չնկատվեցին: «Իրավունք»-ը Շահենից պարզեց` Գայ Ֆոքսի դիմակներով շարժումը միշտ ընդդեմ» է հանդես գալիս, սակայն նրա խոսքում «հանուն»-ի երանգներ նկատվեցին: «Հանուն ազատության, եղբայրության, հավասարության, բայց ընդդեմ այս իշխանության ու իշխանության կողմից ներդրված բարքերի»,- պատասխանեց Շահեն Հարությունյանը:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk