ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ 102 ԱՄՅԱ ԲՆԱԿՉԻՆ ՀԵԾԱՆԻՎ ԿՆՎԻՐԻ
Արխիվ 12-16ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ 102 ԱՄՅԱ ԲՆԱԿՉԻՆ ՀԵԾԱՆԻՎ ԿՆՎԻՐԻ

Երբ վարչապետը տուն-ինտերնատի ամենատարեց բնակչից՝ 102-ամյա Անուշավան Եղիազարյանից, հետաքրքրվել է, թե նա ինչի կարիք ունի, վերջինս Հովիկ Աբրահամյանին է ցույց տվել իր լուսանկարը, որում ինքը 76 տարեկանում հեծանիվ է վարում և նշել, որ հաճույքով նորից հեծանիվ կվարեր: Կառավարության ղեկավարն էլ խոստացել է Անուշավան Եղիազարյանին հեծանիվ նվիրել:
Այս մասին գրում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝