ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ 20:00-ԻՆ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ 20:00-ԻՆ
Ռուսաստանի Տուլայի մարզում Երեւան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժածներով հատուկ չվերթի ինքնաթիռը Երեւան կժամանի 20.00-ին: Այդ մասին նոյեմբերի 5-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Արթուր Առաքելյանը։ Նրա խոսքով, կբերեն այն տուժածներին, որոնց առողջական վիճակը թույլ կտա թռչել։ Օդանավըը տեղ կհասցնի նաեւ 8 զոհվածի մարմինները։ Հատուկ չվերթը կազմակերպել է Հայաստանի տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն՝ իր ռուս գործընկեր Մաքսիմ Սոկոլովի հետ։
12 մարդ կմնա Տուլայի մարզի հիվանդանոցներում։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արդեն այցելել է բոլոր հիվանդանոցներ, ծանոթացել է տուժածների հետ։ «Հիշեցնեմ, վարչապետը հայտնել է, որ Հայաստանի Կառավարությունը կստանձնի բուժման եւ հուղարկավորության բոլոր ծախսերը», - ասել է Առաքելյանը։
Հիշեցնենք Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտովթարի հետեւանքով ավելի քան քառասուն մարդ է տուժել։ Յոթ մարդ տեղում մահացել է։ Եվս մեկը մահացել է հիվանդանոցում։ 9 մարդու վիճակը գնահատվում է ծանր։
Հայ վավորդը կալանավորված է:
![]()
Անցեք հղումով:
http://videochart.net/video/17251.1ada4e74f8ec4b7b3a7d5808fed9
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

