Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

Որոշ հկ-ներ գրանտային մոլուցքով տարված հայտարարում են իրենց աղանդավորական կա՞պի մասին

Արխիվ 12-16

ՈՐՈՇ ՀԿ-ՆԵՐ ԳՐԱՆՏԱՅԻՆ ՄՈԼՈՒՑՔՈՎ ՏԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՊԻ՞ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ, որոնք մեծամասամբ աչքին են ընկել իրենց գրանտակեր տխրահռչակ գործունեությամբ, միացյալ հայտարարությամբ են հանդես եկել: Արի ու տես, որ վերջիններս հանկարծ վիրավորվել են դեռեւս հոկտեմբերի 7-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի արած հայտարարությունից, ով խորհրդարանում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հաշվետվությանը ծանոթանալով` նշել էր, որ Հանրային հեռուստառադիոընկերության գործառույթների մեջ պետք է մտնի նախեւառաջ քաղաքացիների հոգեւոր դաստիարակությունը եւ առաջարկել, որ կրոնական հաղորդումներ հեռարձակեն` աղանդների դեմ պայքարելու համատեքստում:

Իսկ ի պատասխան` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը պատասխանել էր, որ «Հանրայինն ունի նման հնարավորություն եւ կփորձեն, որ նման հաղորդում լինի»: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես խնդրի վերաբերյալ բարձրացրել էր իր մտահոգությունն ու այսօր դարձել վերոնշյալ ՀԿ-ների թիրախը: Ըստ պարոն Բաղդասարյանի` աղանդների վրա բավականին գումարներ են դրվում, որպեսզի կարողանան պառակտել Հայ առաքելական սուրբ եկեղեցին. «Գաղտնիք չէ, որ ժողովրդավարության քողի տակ բավականին գումարներ են մուտք գործում հանրապետություն, եւ այդ գումարներն օգտագործվում են, որպեսզի խոչընդոտեն մեր ազգային արժեքները, մեր ավանդույթները, մեր ընտանիքի ամրությունը, մեր եկեղեցին եւ այստեղ շատ մեծ գործ ունի անելու Հանրային հեռուստատեսությունը»:

 

Եվ հիմա ներկայացնենք զավեշտ հիշեցնող վայ ՀԿ-ների ամփոփիչ խոսքը. «Մենք` հայտարարության տակ ստորագրած կազմակերպություններս, անընդունելի ենք համարում Հանրային հեռուստառադիոընկերության եթերը կրոնական նպատակներով օգտագործելը: Ինչպես նաեւ դատապարտում ենք Հայաստանի կրոնական կազմակերպություններին ազգի թշնամի հայտարարելու հիշյալ պաշտոնյաների հայտարարությունները: Հիշեցնում ենք, ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդված 226-ով «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը» համարվում է քրեական հանցագործություն եւ դրա համար նախատեսված են պատիժներ»:

Այ, այստեղ է, որ առանց հեռու գնալու մենք էլ պիտի վերոնշյալ ՀԿ-ներին հիշեցնենք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ԲԱՑԱՌԻԿ դերի մասին, որն ամրագրված է ինչպես հին, այնպես էլ նոր Սահմանադրությամբ: Եվ սա դեռ ամենը չէ, փաստորեն, ստացվում է, որ այս ՀԿ-ների ներկայացուցիչները ոչ միայն ֆինանսավորվում են տարբեր կեղտոտ հարցերում իրենց հայտարարությունները հանրության ու իրենց ֆինանսավորող Արեւմուտքի կամ ԱՄՆ-ի աչքը մտցնելով, այլ այսօր բացահայտ հանդես են գալիս աղանդների պաշտպանությամբ:

Տիկնայք եւ պարոնայք, գրանտակերներ, իսկ ինչո՞ւ այդպիսի հոգեցունց հայտարարությամբ հանդես չէիք գալիս այն ժամանակ, երբ փողոցում, բակում, դպրոցի առջեւ այս կամ այն աղանդավորական կազմակերպության ներկայացուցիչները մի քանի գիրք թեւների տակ դրած` օրը ցերեկով հոգեորսությամբ են զբաղվում: Իսկ ո՞վ պետք է պաշտպանի իմ եւ մնացյալ քրիստոնյաների հոգեւոր զգացումները, մի՞թե կարելի է շրիշակից էլ ցած իջնել ու սատարել ազգակործան կառույցներին միայն նրա համար, որ հերթական գրանտը ողորմության պես շպրտեն ձեր երեսին: Այո, ժամանակն է, որ հենց օրենքի շրջանակներում կասեցվի ոչ միայն տարբեր աղանդավորական կազմակերպությունների, այլեւ անհայտ խողովակներից սնվող առավել վտանգավոր դարձած իրենց քաղաքացիական կազմակերպություն համարող գրանտակեր ՀԿ-ների գործունեությունը:


Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված