Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՈՐ ԽԱՂԱՇՐՋԱՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՈՐ ԽԱՂԱՇՐՋԱՆԸ


Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնը  Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» (բեմադրիչ Արման Նավասարդյան) կատակերգությամբ այսօր կբացի նոր թատերաշրջանը: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ խոսքով`  հանդիսատեսը տեսնելու է այսօրվա շնչով, էներգիայով եւ նոր մոտեցմամբ «Ատամնաբույժ արեւելյան» կատակերգություն, հատկապես, որ այն ունի մի քանի լուրջ դերակատարումներ.«Մենք այսօր ունենք հրաշալի երիտասարդներ`«վախենալու» աստիճանի: Վերջին հաշվով գերխնդիրն այն է,  որ նրանց շատ հնարավորություն տանք հանդիսատեսի հետ լինելու համար: Մինչեւ հանդիսատեսի հետ չլինեն,  ամեն ինչ նման կլինի հրաշալի պատրաստված տոլմայի, որը դեռ ոչ ոք չի կերել: Շատերը հենց ուսանողական թատրոնից են սկսում  աչքի ընկնել»,-նշեց Դ Հակոբյանը: Ըստ նրա,  ժամանակ առ ժամանակ ուսումնական թատրոնը ակտիվացել ու պասիվացել է, ինչը կապված է եղել  թատրոնի տնօրենից.«Այսօր շնորհիվ թատրոնի տնօրեն Է. Բարսեղյանի, այն կրկին աշխուժացել է : Թատրոնի ներկայիս աշխուժությունը տեսնելով անկախ իմ կամքից աշխատում եմ այդ կառույցի հետ: Համազգային թատրոնի հետ կրկին օրերի «կռիվ» է գնում, ինչը շատ լավ է»,-ավելացրեց պարոն Հակոբյանը:

Այս թատերաշրջանում ուսանողական թատրոնում տեղի կունենա նաեւ պրեմիերաներ, իսկ «Դեպի տուն» ներկայացումը կմասնակցի Սոչիում կայանալիք թատերական փառատոնի.«Նոր թատերաշջանում կներկայացնենք յոթ բեմադրություններ: Արդեն բանակցություններ ենք սկսել մարզային մի շարք թատրոնների հետ «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումը մարզերում բեմադրելու համար: Թատրոնը հիմնադրվել է 1979 թվականին եւ 4-5 տարի գործելուց հետո չի դարձել խաղացանկային հիմնական թատրոն: Միայն տարիներ անց այն վերաբացվեց եւ այսօր արդեն դարձել է խաղացանկային հիմնական թատրոն, որը ներկայացումների պակաս չունի: Այժմ այն լուրջ դիրքերի վրա է»,-փաստեց ուսումնական թատրոնի տնօրեն  ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ: Նա նաեւ նկատեց, որ ուսումնական թատրոնն այն բեմն է, որը ցանկացած ստեղծագործող երիտասարդի հնարավորություն է տալիս սխալվելու եւ կայանալու.«Մարդն առաջին քարլերն անելիս մի քանի անգամ պետք է սայթքի որպեսզի հղկվի: Մենք այն բեմն ենք, որ սա մեզ թուլ ենք տալիս»,-ընդգծեց Է. Բարսեղյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ