Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

«ԱՊՐԵՍ, ԱՐԻ` ՔԵԶ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԵՆՔ ՏԱԼԻՍ»

Արխիվ 12-16

«ԱՊՐԵՍ, ԱՐԻ` ՔԵԶ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԵՆՔ ՏԱԼԻՍ»

 

«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն այս անգամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆՆ էր, ով հյուրընկալվել էր մեզ մոտ լավ լուրերով: Պարզվում է, որ եթե մայրության միանվագ նպաստ մինչ այժմ տրամադրվում էր միայն աշխատող մայրիկներին` ելնելով նրանց եկամտի չափից, ապա հետայսու` 2016 թվականի հունվարի մեկից, մայրության նպաստ կստանան նաեւ չաշխատող մայրիկները: Հենց այս թեմայի շրջանակներում էլ մեր ընթերցողների ու ֆեյսբուքյան օգտատերերի կողմից բարձրացվեցին տասնյակ հարցեր, որոնց պատասխանել է մեր հյուրը:

 

126 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ՉԱՇԽԱՏՈՂ ՄԱՅՐԵՐԻՆ


- Ո՞ւր պետք է դիմել ու ի՞նչ թղթաբանություն ներկայացնել, որպեսզի կարողանանք օգտվել չաշխատող մայրերին տրամադրվող նպաստից: Մոտավորապես ի՞նչ գումարի մասին է խոսքը (ՆՈՅԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ):
-Խոսքը 126 հազար դրամի մասին է: Այն ստանալու համար պետք է կինը կամ նրա շահերը ներկայացնող ցանկացած անձ (ամուսինը, ավագ զավակը, եղբայրը, քույրը, հարեւանը) համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն այն վայրի տարածքային բաժին, որտեղ կինը հաշվառված է: Խոսքը նույն սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնի մասին է, որը կենսաթոշակ է նշանակում: Սկսենք նրանից, որ կինը պետք է ունենա հաշվառում, անձը հաստատող փաստաթղթերը պետք է լինեն վավերական, եւ երրորդը` պետք է բժշկի կոնսուլտացիաներին այցելած լինի (ընդ որում` սա մեր ծրագրի հետապնդած նպատակներից մեկն է, որ կինը չխուսափի ընթացիկ կոնսուլտացիաներից), ում կողմից էլ կստանա անհրաժեշտ անաշխատունակության թերթիկը: Ինչպես նաեւ անպայման պետք է ներկայացնել ծննդօգնության պետական հավաստագիրը: Ուզում եմ բոլոր ապագա մայրիկների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս փաստաթղթերը պետք է ներկայացնել 140 օրվա ընթացքում: Այսինքն` սա այն ժամանակահատվածն է, որ բժիշկն իրենց կտա անաշխատունակության թերթիկ, որտեղ գրված կլինենբացման եւ փակման օրերը:
- Ինչպե՞ս է որոշվելու այս գումարի տրամադրել-չտրամադրելը հղիության ընդհատման կամ երեխայի մահվան դեպքում (ՍԱՐԳԻՍ, ք. Երեւան):
-Խնդիրը հետեւյալն է. բժշկական առումով հղիության ընթացքում ընդհատման տարբեր փուլեր գոյություն ունեն: 154-րդ օրվանից հետո կազմավորված սաղմի որեւէ կերպ անջատումը մոր օրգանիզմից արդեն կոչվում է ծնունդ: Մաղթում եմ` մեր ընտանիքներում այդպիսի բան չլինի, բայց կարող է պտուղը մահացած է ծնվել կամ եթե ծնվելուց հետո բալիկը մահանա, միեւնույն է, նման դեպքերում եւս նախատեսված է նպաստի տրամադրում: Իսկ եթե վաղաժամկետ ծննդաբերություն է, այսինքն` իմ նշած 154-րդ օրվանից հետո մինչեւ 30 շաբաթական լրանալը, այդ ժամանակահատվածում նրանց կտրվի ոչ թե հղիության, այլ միայն ծննդաբերության համար ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, այսինքն` ոչ թե 140 օրվա, այլ 70 օրվա համար, եւ նպաստն էլ կվճարվի հենց այդ 70 օրվա համար:
- Հետաքրքիր է, թե որքա՞ն ժամանակ պետք է չաշխատող մայրը ունենա անգործի կարգավիճակ, որպեսզի օգտվի այս նպաստից (Շուշան, ք. Երեւան):
-Այն օրը, երբ բժիշկը տվեց անաշխատունակության թերթիկը եւ այդ օրը կինը եղավ չաշխատող, նրա վրա այս օրենքի դրույթը տարածվում է: Իսկ թե դրանից առաջ 1 տարի չի աշխատել, թե՝ 11 տարի, մեզ համար, միեւնույն է: Մեզ համար կարեւոր է, որ այդ օրվա դրությամբ մայրը լինի չաշխատող:


18 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՆԵՐԸ ՎՃԱՐՎԵԼ ԵՎ ՎՃԱՐՎԵԼՈՒ ԵՆ


- Արդյոք զույգ երեխա սպասող չաշխատող մոր նպաստի գումարի չափը նո՞ւյնն է լինելու (ՀՀ քաղաքացի):
-Քանի որ նպաստը տրամադրվում է հղիության, ծննդաբերության համար, այստեղ արդեն ծննդաբերած երեխաների թիվը կամ ծննդաբերության տեսակը (բարդ ծննդաբերություն եւ այլն) հաշվի չի առնվում: Կրկնում եմ` նպաստը վճարվելու է 140 օրվա հաշվարկով:
- Դուք շեշտեցիք 140 օրը: Իսկ եթե, պարզապես, ինչ-ինչ պատճառներով այդ 140 օրվա մեջ չտեղավորվեն եւ չդիմե՞ն:
- Մենք կասենք ներողություն ու չենք վճարի: Տրվող անաշխատունակության թերթիկում նշված է, որ պետք է ներկայացնել այն 140 օրվա ընթացքում, դրանից հետո նպաստ նշանակելու իրավունքը չի իրացվելու: Այսքան լրատվամիջոցներով փորձում ենք իրազեկել, մի՞թե էլի կգտնվեն մարդիկ, որոնք անտեղյակ կլինեն:
- Արդյոք այս նպաստը նո՞ւյնն է, ինչ մայրանալուց հետո տրվող 18 հազար դրամները: Ընդամենը մոտեցումնե՞րն են փոխվել (Տիկին Կարինե, ք. Երեւան):
-Մենք շփոթում ենք նպաստները, հարգելիս: 18 հազար դրամները վճարվել եւ շարունակելու են վճարվել, բայց միայն այն մայրիկներին, որոնք աշխատանքային պայմանագրերով աշխատում են: Սա կոչվում է երեխայի խնամքի նպաստ, ու այն տրվում է խնամքի արձակուրդում գտնվող մայրիկներին: Իսկ որպեսզի մայրիկը գտնվի խնամքի արձակուրդում, նա պետք է աշխատող լինի: Չաշխատող մայրիկներին տալիս ենք ոչ թե խնամքի նպաստ, այլ՝ մայրության միանվագ նպաստ: Ընդ որում, այն դեպքում, երբ նրանք իրենց բալիկներին կունենան 2016 թվականի հունվարի մեկից հետո: Կամ ավելի ճշգրիտ ասած, եթե նրանց կտրվի անաշխատունակության թերթիկ, որտեղ անաշխատունակության սկիզբը նշված է հունվարի մեկը կամ դրանից հետո որեւէ ամսաթիվ:

«ՍՏՎԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՉԱՇԽԱՏՈՂ ՄԱՅՐԻԿ Է»


- Մեր օրերում մեծ մասն աշխատում է առանց գրանցման: Ինչպե՞ս եք որոշելու, թե ով է իրականում չաշխատող եւ ով` աշխատող մայրիկ (ԼԻԼԻԹ ԱՍԱՏՐՅԱՆ):
-Շատ հեշտ եւ պարզ: Նա, ով աշխատում է, նրա համար գործատուն ներկայացնում է գրանցման հայտ, եկամուտների հաշվարկ. անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում շատ լավ տեսնում ենք, թե ով է աշխատում եւ ով չի աշխատում: Այսինքն` մենք գործ ունենք միայն հայտարարագրված դեպքերի հետ, չհայտարարագրված դեպքերը մեզ համար քննարկման խնդիր չեն: Եթե գործատուն պահել է ստվերային աշխատող` նրան չի հայտարարագրում որպես աշխատող, որպես աշխատավարձ ստացող, այդ աշխատողը մեզ համար չաշխատող մայրիկ է համարվում: Իսկ եթե ինքն իր գործատուին «ստիպեր», որ իր եկամուտները հայտարարագրեր, ապա նրա մայրության նպաստը էականորեն ավելի բարձր կլիներ:
- Խնդրում եմ ասեք՝ 2016 թվականին չաշխատող մայրը, ով տանն ունի չափահաս երեխա կամ ուրիշ աշխատող անձ, կարո՞ղ է օգտվել նպաստից (ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻ):
-Ուզում եմ հստակեցնել` խոսքը վերաբերում է ոչ թե նրանց, ովքեր պարզապես երեխա ունեն ու հիմա չեն աշխատում, այլ այն մայրերին, ովքեր պատրաստվում են բալիկ ունենալ: Եթե դուք ժամանակին աշխատել եք, հիշո՞ւմ եք, բալիկ ունենալուց պոլիկլինիկան ձեզ անաշխատունակության թերթիկ էր տալիս: Այդ թերթիկը այսուհետ տալու է կանանց կոնսուլտացիան նաեւ չաշխատող մայրիկներին, մինչդեռ մինչեւ հիմա միայն աշխատող մայրկներին էր տալիս:
- Իսկ կապ չունի՞, որ տանն ուրիշ աշխատողներ էլ կան:
- Բացարձակ կապ չունի, թող ունենա 7 երեխա եւ 7-ն էլ չափահաս լինեն, բայց եթե այսօր որոշել են եւս մի բալիկ ունենալ, ապա մենք կասենք` ապրես, արի` քեզ մայրության նպաստ ենք տալիս:
- Ունե՞ք մոտավոր տվյալներ, թե որքան չաշխատող մայրեր 2016 թվականին կօգտվեն այս նպաստից (ՄԱՐԻՆԵ, Վայոց ձորի մարզ):
-Իհարկե. նախորդ տարվա վիճակագրական տվյալներից ելնելով` մենք որոշակի կանխատեսումներ արել ենք: Խոսքը շուրջ 30 հազար մայրիկների մասին է, ովքեր, վիճակագրության համաձայն, չեն աշխատում: Եվ այդ նպատակով 2016 թվականի պետական բյուջեի նախագծով արդեն իսկ նախատեսվել է շուրջ 4 միլիարդ դրամ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված