Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ, ԹԵ ՇԱՏ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ»

Արխիվ 12-16

«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ, ԹԵ ՇԱՏ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ»


Շաբաթվա ամենաքննարկվող հարսանեկան իրադարձության իրական «մեղավորների»` երգահան, լուսանկարիչ, դիզայներ ԿԱՐԵՆԳՐԻԳՈՐՅԱՆԻ ու նկարչուհիԱՐԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻլոնդոնյան հարսանեկան իրարանցման մասին «Իրավունքն» անդրադարձել էր, որ մշտապես իր ինքնատիպությամբ աչքի ընկնող երգահանն այս հարցում էլ տարբերվեց` պսակադրության արարողության կրոնական հատվածը կայացավ Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում: «Իրավունքի»հետ զրույցում պարզվեց, որ նման հարսանիքի մասին Կարենը երազել է վաղուց.«Միշտ երազել եմ, որպսակադրությանսարարողությունը լինիԱնգլիայում, մասնավորապես` Լոնդոնում, ինչն էլ իրականությունդարձրինք:Հարսանիքինսկսել ենք պատրաստվելամիսներ առաջ, հենցսկզբից հստակ գիտեի`ինչպիսի հարսանեկանարարողություն եմ ուզումեւ սկսեցի այնիրականություն դարձնել:Նախ, երբեք չէի մտածում,որ ամուսնությունն ինձ հետայսքան արագ կպատահի:Երբեք չեմ շտապելամուսնանալ, բայց երբհանդիպում ես այնմարդուն, ում հետ քեզլիարժեք ես զգում, երջանիկես, սիրում ես եւ սիրվածես,ապա ժամանակ կորցնելպետք չէ»,- ասաց երգահանն ու նույն եռանդով շարունակեց հաճելիորեն պատմել նաեւ հոկտեմբերի 25-ին արդեն երեւանյան հարսանեկան խնջույքի մասին. «Այնհրաշալի առիթ էրհանդիպելու իմ շատ լավհարազատներին,ընկերներին ուբարեկամներին, որոնց հետլավ զվարճացանք,ուրախացանք ու մի լավքեֆ արեցինք: Երեւանյանհարսանիքի թեմանընտրված էր 60-ականթվականները, արտ-դեկո ոճում` ճամպրուկներ, բանալիներ: Կարծում եմ` մեզմոտ ստացվեց այդ ոճը քիչ թե շատ ապահովել»:

Նախաամուսնական եւ հետամուսնական դեպրեսիան անցյալում թողած նորափեսանվերլուծելով ամուսնական կյանքը` հավելեց.«Իրականում ամուսնանալնինձ համար ավելի սիմվոլիկբնույթ է կրում, կարեւոր է,որ մարդիկ իրենց սրտում,հոգում ամուսնանան, ոչթե` պարզապես թուղթստորագրեն կամխոստումներ տան, որոնքշատ հաճախ որոշժամանակ անց կորցնում ենիրենց ուժը: Ինչվերաբերում էնախաամուսնականվիճակին, նշեմ, որ չափիցշատ սթրեսային էր ինձհամար պսակադրության եւ հարսանեկան երեկոյի պատրաստվելու ընթացքը:Միայն հիմա, երբ ամեն ինչ ավարտված է, հասկացա, թե որքան գեղեցիկ ուհեքիաթային էր ամեն բան, մտածված էր ամեն մի փոքրիկ դետալ: Կարծում եմ`բոլոր հյուրերն էլ` թե՛ Լոնդոնում, թե՛ Երեւանում, մեծ բավականությունստացան»:

Իսկ թե ինչ է կատարվում երգահան Կարեն Գրիգորյանի ստեղծագործական կյանքում,«Իրավունքի» հարցին ի պատասխան` նորափեսան ասաց. «Այնքան զբաղվածէի այս ամենով, որժամանակավորապեսմոռացել էի բոլոր գործերիսմասին: Հիմա կրկինվերադառնում եմ կիսատթողած գործերիս եւԱրեւիկի ներկայություննինձ ոգեւորում է: Կինսնկարչուհի է, եւ նրախառնվածքն ուաշխարհայացքը շատհարազատ են ինձ, մենք շատ հեշտ ենք իրար հասկանում, ներդաշնակ ենք, բնավչենք խանգարում միմյանց` օգնում ենք ստեղծագործել: Չեմ կարող ասել, թե շատբան է փոխվել ամուսնությունից հետո, միայն թե հիմա ավելի հանգիստ եմդարձել շատ երեւույթների եւ մարդկանց հանդեպ: Երբ գիտես, որ կողքիդ կամեկը, ով այդքան սիրում է քեզ, շատ հեշտ է ներել եւ չնկատել վատ մարդկանց եւերեւույթները»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ