ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՎՏՈՈՒՍԸ« որեւէ կանանավոր երթուղում գրանցված չէ »
Արխիվ 12-16ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍԸ« որեւէ կանանավոր
երթուղում գրանցված չէ»
«Եթե ուսումնասիրվի եւ պարզվի, որ ավտոբուսը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով, բնականաբար, ըստ օրենքի, եթե ինքը կանոնավոր փոխադրող է, իր եւ մեկնման կետից ուղեւորվելիս տվյալ ավտոկայանում անցնում է համապատասխան զննություն` տեխնիկական, բժշկական: Բայց այստեղ,(ի դեպ շատ ճիշտ հարց տվեցիք Ա.Մ.) հարցը նրանում է, որ տվյալ ավտոբուսը չի եղել գրանցված, որպես կանոնավոր երթուղի, ինչպես, որ մեկնաբանում են լրատվամիջոցները: Թեպետ տվյալ`«Քինգ դե լյուքս» ընկերությունը ինքը փոխադրող կազմակերոպություն է, բայց տվյալ մեքենան որեւէ կանանավոր երթուղում գրանցված չէ»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով նախօրեին Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի պատճառներին, ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետ ԱՐՄԱՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԸ:
- Այսինքն, ոչ մի Երեւան-Մոսկվա-Երեւան մարդատար փոխադրումներ կանոնավոր շահած երթուղի չունի: Կազմակերպությունը իրականացրել է ոչ կանոնավոր փոխադրում, որը օրենքով թույալտրելի է: Ինքը, ըստ երույթին, պայմանավորվածություն է ձեռք բերել որոշ մարդկանց հետ, եւ գալով ներքին համաձայնության` տեղափոխություն է կատարել:
Հ.Գ. Թեմայի վերաբերյալ մանրամասն տեսչության պետի հետ հարցազրույցը կարդացեք «Իրավունքի» տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk