«Միայն աղոթելով չէ, այդ հիվանդության դեմ պետք է պայքարի նախ պետությունը»
Արխիվ 12-16«ՄԻԱՅՆ ԱՂՈԹԵԼՈՎ ՉԷ, ԱՅԴ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԻ ՆԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
Հոկտեմբերի 17-18-ը Լոռու մարզի «Թեժ լեռ» կոչվող հանգստյան տանը տխրահռչակ «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ խայտառակ ֆորումը, որը միայն իրականացվելուց հետո մեծ աղմուկ բարձրացրեց: Ազգիս ամոթը դարձած այս երեւույթի մասին «Իրավունքը» զրուցեց Լոռու մարզն ընդգրկող Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՊՈՒՀ արքեպիսկոպոս ՉՈՒԼՋՅԱՆԻ հետ.
–Այս ֆորումը կարող էին իրականացնել Հայաստանի որեւէ մարզում, գյուղում կամ քաղաքում: Սովորաբար, ազնիվ որեւէ միջոցառում հայտարարվում է ԶԼՄ-ներով, տարածվում, քարոզվում: Սակայն նման բան չի եղել, քանի որ խոսքը սեռական շեղում ունեցող հիվանդների մասին է:
Բազմիցս ենք խոսել այս թեմայով. անիմաստ է շարունակել: Եվ Դավիթ սաղմոսերգուն դիպուկ է ասում այս մասին. «Մարդը պատիւ ունէր` եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց»: (Սաղմոս 48.13): Կարծում եմ` սրանից առավել դիպուկ բնութագրել հնարավոր չէ:
– Սրբազան հայր, այնուամենայնիվ, ինչպե՞ս պետք է պայքարել այս երեւույթի դեմ, որպեսզի այն տարածում չգտնի նաեւ մյուս մարզերում:
– Այս երեւույթի դեմ պայքարողը բոլորը պետք է լինեն, բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված: Պետք է աղոթենք նրանց համար, որ արագ ապաքինվեն եւ վերականգնեն իրենց աստվածային պատկերը: Սակայն, միայն աղոթելով չէ, այլեւ այդ հիվանդության դեմ պետք է պայքարի նախ պետությունը` իր օրենքի ուժով, եկեղեցին եւ ապա անհատը` բոլոր հնարավոր քարոզչությամբ եւ կերպերով, որպեսզի ուրիշներն էլ չվարակվեն այդ հիվանդությամբ: Չէ որ այս հարցը նաեւ ազգային նկարագրի խաթարման, քրիստոնեական բարոյականության եւ հոգեւոր անվտանգության հարց է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

