Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ «ՈՉ»-Ի ԶԻՆԱՆՈՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՍՆԱՆԿ Է»

Արխիվ 12-16

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ «ՈՉ»-Ի ԶԻՆԱՆՈՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՍՆԱՆԿ Է»

 

Որքան մոտենում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը, այնքան առավել աբսուրդի հասնող միջոցների են դիմում «ոչ»-ի կողմնակիցները` իրենց քարոզարշավն իրականացնելու համար ընտրելով զարտուղի ճանապարհներ: Իսկ նրանց կողքին ակտիվանում են որոշ գրանտակեր ՀԿ-ներ ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, որոնց էլ միավորում է կրկին աբսուրդի հասնող հայտարարությունները: Հենց այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

 

- Ինչպես գիտեք, «ոչ»-ի ճակատն իր ակտիվ քարոզչությունը սկսեց Թիֆլիսի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ` ակցիայով: Ինչպե՞ս կգնահատեք այս գործելաոճը:
– Կարծում եմ` հանրահայտ «հեղափոխական» տիկինը, ով առաջին գծում էր Ձեր նշած գործողությունների ժամանակ, հենց հայտնի է դրանով: Եկեք սպասենք եւ տեսնենք, թե էլ ինչ նմանատիպ գործողությունների է ընդունակ նա, որովհետեւ այլեւս ոչ չափ է ճանաչում, ոչ սահման: Ինչեւէ, ըստ իս, չկա որեւէ մարդ, որն ընդունակ չլինի, որպես քրիստոնյա, նաեւ դարձի գալու եւ, ի վերջո, այն իրականություն կդառնա` ի դեմս իմ կողմից նշված տիկնոջ: Այնուամենայնիվ, բավական հանգիստ եմ վերաբերվում նմանատիպ գործողություններին: Սա արդեն նշանակում է, որ, ըստ էության, իրենք էլ են հասկանում, որ սահմանադրական փոփոխությունները դատապարտված են հաջողության: Եվ նմանատիպ գործողություններովուղղակի փորձում են իրենք իրենց մասին հիշեցնել, որ իրենք էլ կան, պատրաստ են ամեն ինչի: Բայց հանուն ինչի՞: Պատասխանն էլ է ակնհայտ, որ հանուն ինչ-որ լուսավոր բանի չեն իրենց գործունեությունը ծավալում, այլ ի դեմս: Իհարկե, հասկանում ենք, որ մեր երկիրն ունի բազում խնդիրներ, բայց այդ խնդիրների լուծման լավագույն ճանապարհը նոր բաժանարար գծեր կամ ատելություն սերմանելը չէ: Շատ հեշտ է, ուղղակի, անընդհատ խոսել, մատնացույց անել իշխանություններին` որպես ամեն չարիքի սկզբնաղբյուր: Բայց ընդհանրապես, երբ այն մարդիկ, ովքեր ուղղորդված մասնակցում են այդ քարոզչությանը, փորձում ես հասկանալ, թե, լավ, իրենք ի՞նչ են արել կամ իրենց շրջապատն ի՞նչ է արել մեր երկրի համար: Իհարկե, այս դեպքում գործողությունները տեղի են ունեցել մեր հարեւան երկրում, եւ հարձակման թիրախը մեր պետությունն էր: Ցավոք սրտի, մեր շրջապատում կան նմանատիպ «փրկիչներ», եւ նրանք, ովքեր Վրաստանի մայրաքաղաքում իրենց պատառ-պատառ էին անում, մի քանի ամիս առաջ պաշտպանում էին մեր հայտնի ստահակին ու իր կնոջը (նկատի ունի Բաքվում ապաստան խնդրած դավաճան Մարտիրոսյաններին-խմբ.), եւ այստեղից պարզ է դառնում, թե ինչ է լինում նմանների վերջը: Հայրենասիրությունից, մարդու իրավունքներից խոսողների մեջ կա նաեւ ազգի տականքը, ով այժմ ոչ թե Ստրասբուրգում կամ մեր հարեւան Վրաստանում է հանդես գալիս պետության դեմ, այլ կոնկրետ մեզ թշնամի պետությունում, որտեղ արդեն լիովին օգտագործվում այդ երկրի շահերին համահունչ:
– Ի դեպ, դեպքին նախորդել էր «Նոր Հայաստան» փրկության ճակատի, որի անդամն է նաեւ Զ. Փոստանջյանը, եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հանդիպումը: Ապա դրան հաջորդեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի հանդիպումը հայ համասեռամոլների հետ, որի ժամանակ Ռ. Միլսը բարձագոչ հայտարարություններ է անում, ըստ էության, մեղադրանքներ հնչեցնելով նաեւ ՀՀ իշխանությունների հասցեին: Չե՞ք կարծում, որ ամերիկյան դիվանագետը չափից շատ է խառնվում մեր ներքին կյանքին վերաբերող հարցերին:
– Չեմ կարծում, որ կոնկրետ դեսպանն արել է այնպիսի գործողություններ կամ հայտարարություններ, որոնց անպայման պետք է հակադարձել: Բայց, իհարկե, այն, որ Ձեր նշած մարդկանց հետ հանդիպումներին հաջորդում են նմանատիպ գործողություններ, սա առնվազն մտորելու տեղիք է տալիս: Իսկ մտորելուն, որպես կանոն, հաջորդում են նաեւ որոշակի քայլեր: Ըստ էության, կգա ժամանակը, երբ անկախ ամեն ինչից կլինեն Միացյալ Նահանգների դեսպան, թե միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ, մեր ՀՀ քաղաքացիները, ի վերջո, կհասկանան, որ նրանց հետ հանդիպումներում ինչպիսին էլ լինի հրապուրանքը դեպի այդ քաղաքակրթությունները, պիտի մտածենք ու պիտի գործենք` հաշվի առնելով ՀՀ գերակա շահը: Եվ սա ոչ միայն իմ ցանկությունն է, այլ նաեւ համոզմունքն է, որ անպայման ունենալու ենք այդ քաղաքացին:
– Օրերս Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ խորհրդարանականների հետ հանդիպում: Եվ այս հանդիպման ժամանակ պարզվում է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով «ոչ»-ի ճակատի շտաբի պետ է նշանակվել, փորձել է տիկին Մատվիենկոյին համոզել, որ անօրինական են սահմանադրական բարեփոխումները: Արդյոք «ոչ»-ի ճակատը պետք է ինչ-որ բան համոզի օտարազգի պաշտոնյաներին, որպեսզի որոշակի հաջողության հասնի:
– Տիկին Մատվիենկոն` որպես քաղաքականության մեջ թրծված եւ իրականում ռուսական երկաթյա լեդի, այնպես  պատասխանեց ձեր նշած անձնավորությանը, որ հավելյալ նախադասությունների կարիք չունի այդ պատասխանը: Բնական է, որ սեփական երկիրը, սեփական պետության ինքնիշխանությունը եւ Սահմանադրությունը հարգող ՀՀ ցանկացած քաղաքացի իրեն թույլ չէր տա, նույնիսկ մտքով չէր անցկացնի անել այն, ինչ արտահայտեց ձեր նշած անձը պատվիրակության մոտ: Բայց սա նորություն չէ: Թող չթվա, թե նա միայն ՌԴ բարձրաստիճան պաշտոնյային է ուղղում իր խոսքերը, նույն գործելաոճը տեսել ենք նաեւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցների հետ հանդիպման ժամանակ: Այն ժամանակ էլ Լ.Զուրաբյանն ուղղակի խախտելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքը` անգլերենով բավականին երկար ճառով ներկայացրեց նույնատիպ մի տեսակետ: Արդյունքում սահմանադրական բարեփոխումների փաստաթղթին իրավական բարձր գնահատական տված Վենետիկի հանձնաժողովը տեսաք, թե ինչի «արժանացավ» Ձեր նշած անձի կողմից: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հանձնաժողովի նախագահին մեղադրեց կաշառված լինելու մեջ: Հիմա ամենեւին էլ զարմանալ պետք չէ, որ նմանատիպ ինչ-որ վիրավորանքներ ուղղված կլինեն նաեւ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին: Բայց այս դեպքում ինքն ըստ էության զերծ կմնա նման գործելաոճից` հաշվի առնելով, որ այս անգամ հազիվ թե անպատասխան ու անպատիժ մնա նրա հնարավոր արարքը: Այնպես որ, հաշվի առնելով իր ոչ հեռու անցյալի պատմությունը` մենք կարող ենք նրա առաջիկա քայլերը որոշակիորեն կռահել: Ինչեւիցե, նորից պետք է ասեմ, որ սահմանադրական բարեփոխումների «ոչ»-ի իրենց զինանոցն ուղղակի սնանկ է: Ուստի` ընտրել են պայքարի այն ճանապարհը, որը շատ հոգեհարազատ է իրենց` սադրանք ու եւ մեկ անգամ սադրանք: Այ, այդտեղ նրանք կատարյալ են, եւ եթե կոնկրետ այդ արվեստի մեջ նրանք մրցելու լինեին, ապա կարծում եմ` դափնին որեւէ մեկին կհասներ ե՛ւ անցյալում, ե՛ւ ներկայում: Ապագայի մասին չեմ կարող ասել, որովհետեւ այդպիսի գործելաոճով իրենց իսկ ապագան  կանխորոշված է:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված