Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

«ՄԵՐ ՄԱՐԶՆ ԱՌԱՋԻՆՆ Է ԱՄԵՆ ԻՆՉՈՎ... «ՈՉ»-ՈՎ ԷԼ Է ԱՌԱՋԻՆԸ»

Արխիվ 12-16

«ՄԵՐ ՄԱՐԶՆ ԱՌԱՋԻՆՆ Է ԱՄԵՆ ԻՆՉՈՎ... «ՈՉ»-ՈՎ ԷԼ Է ԱՌԱՋԻՆԸ»

 

«Շատ են խոսում, անընդհատ` Շիրակ-Շիրակ, բայց իրականում նորմալ է, ինչպես եւ մյուս տեղերում: Բոլոր մարզերի հետ կապ ունեմ ու ոչ մի տարբերություն չեմ տեսնում»,- անդրադառնալով Շիրակի մարզում սահմանադրական բարեփոխումների շուրջ տիրող տրամադրություններին` մեզ հետ զրույցում ասաց մարզպետը` ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԸ:

 

–Ամեն դեպքում, ըստ Ձեզ, Շիրակի մարզում «այո»-ի կողմնակիցնե՞րն են շատ, թե` «ոչ»-ի:
– Դեկտեմբերի 6-ին է չէ՞, կարծեմ, հաշվելու օրը, կհաշվեն` կասենք, թե որն է շատ:
– Բայց, Սահմանադրական հանրաքվեի «ոչ»-ի ճակատն իր առաջին հանրահավաքը հենց Ձեր մարզում իրականացրեց ու մեծ հույսեր է կապում...
– Այո, դե մեր մարզն առաջինն է ամեն ինչով, սպորտով էլ է առաջինը, մշակույթով էլ է առաջինը, «ոչ»-ով էլ է առաջինը (ծիծաղում է մարզպետը-Հ.Ս.): Ամեն ինչով առաջինն ենք, մենք երկրորդ տեղը լինել չենք սիրում, դրանից է գալիս ամեն ինչ:
– Իսկ «այո»-ո՞վ էլ կկարողանաք լինել առաջինը:
– Առաջինը չեմ խոստանում, բայց կլինենք լավ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ