Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

Ի ՎԵՐՋՈ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

Ի ՎԵՐՋՈ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Եվս մեկ ողբերգություն՝ հանրային տրանսպորտի «գլխավոր դերակատարմամբ». անցած գիշեր Տուլայի մարզի Ուզլովյան շրջանում, Մոսկվայից 221 կմ հեռավորությամբ վթարի է ենթարկվել Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը: 59 ուղեւորներից եւ 2 վարորդներից այս կամ այն չափով տուժել է 48-ը, այդ թվում՝ 17-ամյա մեկ պատանի: Զոհվել է 8 մարդ, որոնցից 5-ը` տեղում, 1-ը` շտապօգնության մեքենայում, 2-ը` Ուզլովի շրջանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ ՉԻ՞ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ: Երեկվա դրությամբ վիրավորներից երկուսի վիճակը մնում էր ծանր, մյուսների, այդ թվում նաեւ՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 10 վիրավորների կյանքին  վտանգ չի սպառնում: Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չբացառելով այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:
Թե սա միջպետական տրանսպորտի ¥ավտոբուսներ, միկրոավտոբուսներ¤ հետ կապված արդեն որերորդ դեպքն է, նույնիսկ դժվարանում ենք ասել: Եվ ամեն անգամ էլ գալիս-հասնում ենք նույն հարցին՝ ո՞վ է ի վերջո այն պատասխանատուն, ով մշտական հսկողության տակ կառնի Հայաստանից եւ դեպի մեր երկիր այսքան շատացած ուղեւորափոխադրող տրանսպորտային հոսքը: Այդ թվում, որ ավտոբուսները, միկրոավտոբուսներն ու դրանց վարորդները ոչ միայն ֆիզիկապես եւ մասնագիտորեն ի վիճակի լինեն այդքան մեծ հեռավորություններ ուղեւոր տանել, այլ նաեւ, որ նույն վերահսկելի վիճակում մարդկանց ետ բերեն: Ի վերջո, օրինակ այս դեպքում ավտոբուսը ոչ թե բարդ երթեվեկելի վիճակում է հայտնվել եւ վթարվել, այլ պարզապես շրջվել է գրեթե դատարկ ճանապարհին: Այսինքն՝ կա՛մ տեխնիկան սարքին չէր, կա՛մ՝ վարորդն ի վիճակի չի եղել այն վարել: Եվ նկատենք՝ երեկ ռուսական աղբյուրները փոխանցեցին, որ 44-ամյա վարորդը վարչական տուգանքի է ենթարկվել անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցը վարելու օրենսդրական արգելքը խախտելու համար: Այսինքն՝ միգուցեեւ ի վերջո հենց այդ վարկածը կհաստատվի, որ ոչ սարքին ավտոբուսով 59 մարդ են տեղափոխել: Իսկ այդ դեպքում, բացի ավտոբուսի սեփականատեր-ընկերությունից, ո՞ր պետական պաշտոնյան պետք է պատասխանատու լիներ եւ հիմա էլ՝ պատասխանատվություն կրեր:
Այսպիսով՝ նմանատիպ իրավիճակները միանգամից մի շարք հարցադրումներ են առաջ քաշում: Սկսած նրանից, թե ինչպես են լիցենզավորվում՝ միջպետական ¥ներպետականն էլ չմոռանանք¤ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունները, ինչ տեխնիկական եւ բժշկական վերահսկողության տակ են մեքենաներն ու վարորդները ¥այդ թվում՝ Հայաստան վերադառնալիս¤, ով է պատասխանատու, որ այդ վերահսկողությունը չվերածվի ձեւականության եւ այդպես շարունակ: Թեման տարողունակ է, եւ սկզբի համար այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Լրատվական ծառայությունից մեզ տրված պատասխանն արդեն իսկ տարօրինակ էր՝ բոլոր պատասխանատուներն զբաղված են նախօրեին տեղի ունեցած դեպքով եւ որ ոչ ոք այսօր մեր հարցերին պատասխանել չի կարող: Այ, եթե նույն ջանասիրությամբ ժամանակին զբաղվեին, երեւի այս զոհերը չունենայինք: Սակայն փորձեցինք մեր միջոցներով կապվել նախարարության պատասխանատուների հետ, եւ հաջողվեց զրուցել տեխնիկական քաղաքականության բաժնի պետի տեղակալ ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով անդրադարձավ ավտոմոբիլային տրանսպորտի լիցենզավորման խնդրին՝ նկատելով.
- Ընդհանրապես՝ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումները չեն լիցենզավորվում: Նախկինում կանոնավոր փոխադրումները լիցենզավորվում էին, հետո համապատասխան փոփոխություն եղավ, որից հետո ավտոմոբիլային տրանսպորտները լիցենզավորման ենթակա չեն:
- Իսկ գոնե վարորդների առողջական վիճակը ստուգվո՞ւմ է ուղերթից առաջ: Քանի որ շատ հաճախ վթարներից հետո պարզվում է, որ վարորդը գերհոգնածության պատճառով քնել էր կամ ճանապարհին վատ էր զգացել:
- Օրենքով, եթե փոխադրումներ իրականացնող կազմակերպությունը 1-3 մեքենայից ավելի է շահագործում, պետք է տվյալ ընկերության վարորդներն անպայման անցնեն բժշկական զննություն:
- Տրանսպորտով փոխադրումներ իրականացնողների նկատմամբ ի՞նչ տեխնիկական վերահսկողություն է իրականացվում:
- Տարին երկու անգամ փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ՝ կանոնավոր ուղեւորափոխադրումներում ներգրավվածները տեխնիկական զննություն են անցնում ¥չմոռանանք, թե մեր մոտ ինչպես են «անցնում» տեխնիկական զննություն կոչվածը- Հեղ.¤: Բացի դրանից, համապատասխան իրավական ակտ կա, որում սահմանված են հստակ պահանջներ, թե ինչպես պետք է կազմակերպել տեխնիկական սպասարկման գործընթացը: Կան տարբեր տեխիկական սպասարկումներ` սեզոնային, տարեկան եւ այլն:
- Այսինքն՝ պետության կողմից ուղեւորափոխադրող տրանսպորտի նկատմամբ վերահսկողություն իրականացվո՞ւմ է:
- Վերահսկողություն իրականացվում է` անշուշտ. ավտոմոբիլային տրանսպորտների նկատմամբ ամբողջ ծավալով վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի վերահսկողության վարչությունը:
- Այդ դեպքում, ո՞րն է պատճառը, որ պարբերաբար կանգնում ենք այսօրինակ խնդիրների առաջ: Ովքե՞ր են, ի վերջո, պատասխանատու մարդատար տրանսպորտի վթարների համար:
- Ճիշտ կլինի Ձեր այդ հարցերը տաք հենց վերահսկողության վարչությանը, նրանք ավելի ռեալ կպատասխանեն Ձեր հարցին:

«ԶԲԱՂՎԱԾ ԵՆ...»

Վերահսկողության վարչության պետի հետ, սակայն, մեզ առավոտվանից ոչ մի կերպ չհաջողվեց կապվել: Հետո պարզեցինք, որ նա գործուղման է, իսկ երեք տեղակալներն էլ, ինչպես մեզ փոխանցեցին. «Զբաղված են վթարված ավտոբուսի խնդիրներով, կազմակերպում են հարազատների տեղափոխումը»:
Միայն ապշել կարելի է՝ վերահսկողություն իրականացնելուն միտված վարչությունն ի՞նչ կապ ունի հարազատներին տեղափոխելու հետ: Ինչեւէ՝ փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանից, ով, սակայն, պարզվում է՝ էլի զբաղված է նույն հարցով եւ մեզ միայն հասցրեց ասել. «Ներողություն, շտաբի աշխատանքներն են հիմա կազմակերպվում, ներողություն»:
Նախարարի տրանսպորտի գծով տեղակալ Արամ Արսենյանն էլ դեռ չլսած մեր հարցը, միանգամից նախահարձակ լինելով՝ ասաց. «Նախարարությունը մամլո հաղորդագրություն է տարածել դեպքի վերաբերյալ, նաեւ թեժ գիծ է գործում այդ դեպքի հետ կապված խնդիրների համար: Կարող եք բոլոր հարցերով թեժ գիծ զանգել, ցտեսություն»:
Սեփականատեր «Քինգ դե լյուքս» ընկերությունից մեզ միայն հայտնեցին, որ վթարված ավտոբուսի հետ կապված բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն ընկերության ղեկավարը, ով այս պահին գտնվում է Տուլայում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». Շարմազանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված