«բանկային քարտերի հետ կապված հափշտակությունները շատացել են Հայաստանի Հանրապետությունում»
Արխիվ 12-16«բանկային քարտերի հետ կապված
հափշտակությունները շատացել են Հայաստանի
Հանրապետությունում»
«Ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ բանկային քարտերի հետ կապված հափշտակությունները շատացել են Հայաստանի Հանրապետությունում: Ընդ որում` հանցագործության այս տեսակը դրսեւորվում է թե բանկային քարտերից եւ թե էլեկտրոնայն քսակներից հափշտակության եղանակով: Ցավոք` քաղաքացիները հաճախ բավական ուշ են հասկանում, որ իրենց քարտային հաշվից գումար է փոխանցվել որեւէ էլեկտրոնային քսակի, սակայն դրանց զուգահեռ կան նաեւ այդ ոլորտում բավական ունակ քաղաքացիներ, որոնք շատ արագ հայտնաբերում են: Այս ոլորտում ունենք բազմաթիվ բացահայտումներ, եւ կարծում եմ, որ հանրությունը բավականաչափ իրազեկ է տվյալ հանցագործության մասին»,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Վահագն Հարությունյանը:
Հ.Գ. Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն եւ, թե ինչու են ՀՀ-ում աճել կիբեռհանցավորության տեսակները, պարոն Հարությունյանի հետ զրույցը կարդեացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk