ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԸ» ՍԱՐՔՈՒՄ ԵՔ, ՈՐ Ո՞Վ ԳՆԱ ԳԱ»
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԸ» ՍԱՐՔՈՒՄ ԵՔ, ՈՐ
Ո՞Վ ԳՆԱ ԳԱ»
ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին այսօր հարց ուղղեց, թե ինչ է նշանակում գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է:Սակայն եթե յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը բաժին է ընկնում վեց դոլար, մինչդեռ Չեխիայում որպես աջակցություն մեկ հեկտարի համար տրվում է 200 եվրո: «Էս տարիների ընթացքում ավելացրինք մեր արտաքին պարտքը վարկեր վերցնելով: Չե՞ք կարծում, որ այս գումարները պետք է դրվեն այն ոլորտների վրա, որոնք գերակա են, ունեն դրա կարիքը: Այսօր գյուղատնտեսությունը ՀՆԱ ձեւավորող երկու ոլորտներից մեկն է: Կամ էդ ԾԻԳ-երն ինչի համար են: Մի՞թե գյուղատնտեսությունը չունի մասնագետներ, որոնք կարող են այդ փողը բաշխել Ես չեմ տեսել Չեխիայում մի տրակտոր, որը «պովորոտ» տա հողը վարելիս: Գութանն էր գնում-գալիս»,- իր ուրույն կերպով ներկայացրեց իր հարցերը Գյուղատնտեսական հանձնաժողովի պատգամավորը:
ԲՀԿ-ականի երկրորդ հարցը վերաբերում էր ընկերությունների կողմից բնապահպանական վճարների նպատակային օգտագործմանը: «Եթե հավաքում եք 30 մլրդ դրամ, չե՞ք կարծում, որ այդքան վնաս է հասցվում բնությանը: Պատահական չէ, որ Մելիք գյուղի բնակիչները բղավում են, որ ոչ ծնում են, ոչ բերանների մեջ ատամ կա, ոչ էլ բերք են ստանում գյուղում գործող ոսկու հանքի պատճառով: Նշանակում է, որ հավաքված փողը պետք է վերադարձվի բնությանը: Չե՞ք կարծում, որ այդ 30 մլրդ դրամը պետք է տաք բնապահպանության նախարարությանը, որ նա կազմի ծրագրերը յուրաքանչյուր համայնքի համար: Թե չէ գյուղապետեր կան, որ իրենց անուն-ազգանունը գրել չգիտեն, ինչ ծրագիր կազմելու մասին է խոսքը»:
Ֆինանսների փոխնախարարն էլ կատակեց` կարիք չկա հասնել Չեխիա` տեղեկանալու, որ օրինակ գյուղացիական տնտեսություններին տրվում է 200 եվրո` որպես աջակցություն: «Մենք ունենք ընդամենը 64 միլիարդի բաշխման տեղ: Մնացած գումարները տեղաբաշխվել են` շարունակական ծրագրերն իրականացնելու համար: Պատասխանը հետեւյալն է` գյուղատնտեսության մեջ այնքան գումար է տրվել, ինչքան հնարավորություն ունեցել ենք: Կարող ենք դա փոխել, այո, կարող ենք: Եկեք միասին աշխատենք: Եթե կլինեն այլ ոլորտներ, որոնք գյուղատնտեսությունից ավելի առաջնային կլինեն, գումարների վերաբաշխում կանենք»,- ասաց գործադիր մարմնի անդամը:
Ինչ վերաբերում է բնապահպանական վճարների հարցին, ապա փաստաթուղթը ֆինանսների փոխնախարարի ձեռքի տակ չէր:
ԲՀԿ պատգամավորն էլ արձագանքեց. «Փողերը պետք է նպատակային տնօրինել: Հյուսիս-Հարավ» ճանապարհն ենք սարքում, որ ո՞վ գնա-գա: Եթե գյուղացին թողում գնում է էստեղից, բերք չունեցավ` քաղաք բերելու համար, եթե քաղաքում մարդ չեղավ, որ բերքն առնի… Կարելի էր էդ փողը դնել գյուղատնտեսության մեջ, փողը վերադարձնել, ճանապարհը մի տարում սարքել, քաշվել ղրաղ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk