ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ. «ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՊԱՅՔԱՐԵ՞Ք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ.
«ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՊԱՅՔԱՐԵ՞Ք».
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հարց ուղղեց Սյունիքում հացի թանկ գնով վաճառվելու ու նրա դոկտորականի մասին: Պրն Փաշինյանը, մասնավորապես հետաքրքրվեց` հնարավո՞ր է մարզպետը պայքարի ակադեմիկոսի կոչման համար: «Հնարավո՞ր է առաջիկայում պետական բյուջեի նախագծերը հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը Սյունիքում» թեմայով աշխատություն գրեք եւ պայքարեք ակադեմիկոսի կոչման համար»,- հետաքրքրվեց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
Սուրեն Խաչատրյանը, սակայն, անպատասխան թողեց հարցերը`ասելով, որ դրանք չեն վերաբերում քննարկվող թեմային` հաջորդ տարվա բյուջեի նախագծին:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
