Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»

«ՈՒՆԵԻՆՔ ՀԻՆ ՀԱԼԵՊ, ՈՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է»

Արխիվ 12-16

«ՈՒՆԵԻՆՔ ՀԻՆ ՀԱԼԵՊ, ՈՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է»

 

Սիրիահայ հայտնի լուսանկարիչ, լրագրող, հասարակական գործիչ ՔԱՌԼՈՍ ԽՈՍԵ ԲՈՒՐԴՋՅԱՆԸ վերջին անգամ Հայաստան եկել է 2013-ին, ինչից հետո Հալեպ-Երեւան թռիչքը դադարեցվել է` ահաբեկչական ու պատերազմական իրավիճակում օդանավակայանն այդ ժամանակվանից մինչեւ օրս չի գործում: Այդ եւ Սիրիայում հայերի իրավիճակի ու հայկական հուշարձանների ոչնչացման մասին ծավալվեց «Իրավունքի» զրույցը սիրիահայ հայտնի լուսանկարչի հետ, ով այս անգամ Հայաստան է եկել երկու պատճառով:

 

 

«ՓԱԿՎԵՑ ՀԱԼԵՊԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆ ՈՒ ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ»

- Անձնագրումս մի սխալմունք կար` ես ծնվել եմ Վենեսուելայում, բայց անձնագրումս գրված է Սիրիա, ու այդ փոքրիկ սխալն ինձ խնդիրների առաջ կանգնեցրեց: Դրան գումարած, ընկերոջս` երգահան Կարեն Գրիգորյանի զանգը, թե ամուսնանում եմ եւ իր առաջարկը, որ հարսանիքի քավորը ես լինեմ: Այդ երկուսն արդեն կրկին Հայրենիք գալու լուրջ պատճառներ էին: Այժմ այդքան հեշտ չէ Հայաստան գալը, եթե նախկինում Հալեպից մեկ ժամ տասը րոպեից Հայաստանում էինք, հիմա 7-8 ժամ Հալեպից գնում ենք Բեյրութ, հետո Բեյրութից` Դուբայ, այնտեղից` Հայաստան, կարծես Ամերիկա ենք ճամփորդում: 2012 թվականի դեկտեմբերի 27-28-ից հետո փակվեց Հալեպի օդանավակայանն ու մինչեւ այսօր չի գործում:



«ՄԱՐԴԻԿ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԴԵՌ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՆ»


-Ստեղծված իրավիճակից շա՞տ սիրիահայեր հեռացան, իսկ ովքեր էլ որ մնացին, ի՞նչ պայմաններում են ապրում:
- Ընդհանրապես շատ հայեր թողեցին իրենց տունը: Շատերի բնակարանները վնասվեցին, թողեցին ու գնացին կա՛մ Բեյրութ, կա՛մ եկան Հայաստան: Շատ դեպքում էլ մարդիկ վախի մթնոլորտում ամենաթանկ իրերը` ոսկի, գումար վերցնելով, դռները փակեցին ու հեռացան, հուսալով, որ պիտի վերադառնան: Հիմա, երբ վիճակը օրեցօր վատանում է, այդ գումարները վերջացան ու սկսեցին զանգել Հալեպի առաջնորդարան, կամ տարբեր եկեղեցիներ ու միություններ, թե մենք ինչ անենք: Անշուշտ եղան մարդիկ, որ կորցրին ե՛ւ տները, ե՛ւ բիզնեսը: Իսկ 3-րդ տարբերակը, որ մարդիկ Սիրիայում դեռ գոյատեւում են ու ապրում: Կարող եմ ասել` ես էլ օրինակ եմ այդ 3-րդ խմբից, մենք էլ շատ բան կորցրինք: Բայց կորցրին ոչ միայն հայերը, այլեւ Սիրիայում ապրող տարբեր շերտերի մարդիկ: Դժվարություններ շատ կան կոնկրետ Հալեպում, հոսանքի, ջրի, ինտերնետի խնդիր ունենք: Մարտի 23-ից ընդհանրապես ինտերնետ կապ չունենք, բայց ասում են` նոր գծեր են բերում ու կվերականգնեն:



«ԱՄԵՆ ԸՆՏԱՆԻՔ ԻՐ ՈՐՈՇՄԱՄԲ ՄՆԱՑ ՍԻՐԻԱՅՈՒՄ»


- Իսկ ինչո՞ւ չտեղափոխվեցիք Հայաստան` այստեղ բնակվելու, չէ՞ որ ունեիք այդ հնարավորությունը:
- Միշտ ինձ այդ հարցը տալիս են, թե տարին երկու անգամ էիր գալիս Հայաստան, ու պետք է դու առաջինը լինեիր այստեղ: Ճիշտ է, որոշ բաներ այնտեղ կորցրինք, բայց բաներ կան, որ այնտեղ ինձ ստիպում են մնալ: Այնտեղ ունեմ իմ աշխատանքը, տունը, ընտանիքը, այո, մեր ընտանիքը մասնատվեց, քույրս գնաց ապրելու Վիեննայում, ընտանքիս մի մասը գնաց Բեյրութ, մի մասը` ԱՄՆ, մի մասն էլ` Հայաստանում է: Հալեպում մնացի մայրիկիս հետ: Այնտեղ շատ անելիքներ ունեմ: Այո, շատ հայեր գնացին Սիրիայից, բայց դրա կրկնապատիկը դեռ Հալեպում ապրում են: Թվում է, թե մեծ մասը թողեց Հալեպը, բայց երբ կիրակի օրերը գնում ես եկեղեցի կամ հայկական որեւէ միջոցառման, տեսնում ես, որ հայերը մեծամասնություն են կազմում: Ամեն ընտանիք իր որոշմամբ մնաց Սիրիայում: Ոչ մեղադրում եմ գնացողներին, թե ինչու գնացիր, ոչ էլ` մնացողին եմ ասում, ինչու մնացիր, ամեն մեկն ունի իր պատճառները: Իսկ ես, այո, դեռ ապրում եմ այնտեղ եւ մի քիչ հանգիստ եմ ինձ զգում, չեմ ասի, որ փայլուն վիճակ է, բայց մի քիչ խղճալի է: Այս թեման ինձ համար շատ նուրբ է:



«ՄԱՐԴԻԿ ԱՅՍ ԹԵՄԱՆ ԽԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ»


- Ինչո՞ւ եք թեման նուրբ համարում:
- Որովհետեւ մարդիկ այս թեման խառնում են հայրենասիրության հետ: Թե այսքան տարի գովում էիր Հայաստանը, երկու անգամ նույնիսկ ցուցահանդես ես ունեցել այստեղ ու առաջինը պիտի թողնեիր այնտեղ ամեն ինչ ու գայիր հայրենիք: Դա կապ չունի, չեմ ասի, որ հայրենիքիցս առավել եմ սիրում Սիրիան, ուղղակի, երբ ամբողջ կյանքդ այնտեղ ես ապրել ու վարժվել այդ ապրելակերպին, դժվար է այդ ամենը թողնել ու գալ այստեղ: Փառք Աստծո, գոյատեւում ենք: Այդ թեմայով շատ եմ վիճել, այո, Հայաստանն իմ հայրենիքն է ու շատ սիրում եմ, բայց չեմ ուզում երկուսն էլ նժարի վրա դնել: Աստված չանի, որ հասնենք այդ վիճակին` թողնենք ու գանք, բայց գալը միշտ էլ կա, նույնիսկ մտադիր եմ գարնանը կրկին գալ:



«...ՍԿՍԵՑԻՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՐԹԻՌՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ»


- Մեկ ամիս առաջ Ռուսաստանն աջակցություն ցուցաբերեց Սիրիային, որեւէ կերպ օգնե՞ց վիճակին:
- Այո, հոկտեմբերի սկզբից, երբ Ռուսաստանն իր զորքերը մտցրեց Սիրիա, զգացվեց աջակցությունը: Հիմա Բեյրութի ու Հալեպի ճանապարհը փակ է, բայց ռուսները եւ Սիրիայի բանակը միասին աշխատում են: Մի խոսքով` ամսվա սկզբից փոփոխություններն զգալի էին, այո` ընդդիմադիր կողմերն էլ էլի պատասխան տվեցին ու սկսեցին քաղաքի կենտրոնում հրթիռներ ուղարկել: Երկու ամիս անց կրկին ժողովուրդը վախի մեջ էր:



«ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԸ ԼՐԻՎ ԿՈՐԾԱՆՎԵՑ»


- Այս ընթացքում նաեւ վնասվեցին շատ հայկական հուշարձաններ:
- Այո, ոչ միայն հայկական, նաեւ քրիստոնեական, ինչու ոչ` մուսուլմանական: Քաղաքում ունեինք Հին Հալեպ, որն այլեւս անճանաչելի է: Հալեպի շրջանում ունենք Սուրբ Քառասուն Մանկաց եկեղեցի, որը, ճիշտ է, դրսից վատ վիճակի մեջ է, բայց ներսը պահպանված է, միայն կտուրից ինչ-որ մաս է վնասվել: Իսկ մեկ այլ եկեղեցի` Սուրբ Գեւորգ, որը գտնվում է Նոր գյուղ շրջանում` ավելի ճանաչված է Մեյդանի շրջան անունով, լրիվ կործանվեց: Նույն կերպ արաբական տարբեր եկեղեցիներ ու մզկիթներ  են ոչնչացվել: Այսինքն` իրենք ուղղակի կրակում են, մենք էլ այլեւս իրենց նպատակը չենք հասկանում: Գուցե նպատակ ունեն եղած մշակույթը ոչնչացնել, որ մարդիկ էլ վախենան ու թողնեն իրենց տները:



«2012-ԻՑ ՀԵՏՈ ՖՈՏՈԽՑԻԿՍ ՉԵՄ ՎԵՐՑՐԵԼ ՁԵՌՔՍ»


- Այս ամենը լուսանկարչի աչքերով նայե՞լ եք եւ արդյո՞ք այն մի օր կարտահայտեք ցուցահանդեսի տեսքով:
- Ոչ, ընդհանրապես 2012-ից հետո ֆոտոխցիկս չեմ վերցրել ձեռքս: Ուղղակի ինձ համար թեման ոչ թե հետաքրքիր չէ, այլ ցավ է: Շատ մարդիկ արեցին դա եւ շատ լավ ձեւով: Բայց այդ թեմային անդրադառնալն ինձ համար ցավ է, չուզեցի կոմերցիոն բան անել: Եվ, հետո, հիմա տեսախցիկով, երբ պտտվում ես քաղաքում, պիտի նախ թույլտվություն ստանաս, դա էլ ուրիշ խնդիր է: Նոյեմբերի վերջին Բեյրութում ունեմ հավաքական ցուցահանդես, որից հետո մտածում եմ 2016-ի փետրվարին մեկ այլ ընկերոջս հետ համատեղ ցուցահանդես ունենան: Նա նկարիչ է, ես` լուսանկարիչ, միասին հետաքրքիր ցուցահանդես կունենանք, բայց ոչ այս թեմայով:
- Իսկ Հայաստանո՞ւմ երբ սպասենք Ձեր ցուցահանդեսին:
- Հայաստանում երկու անգամ հանդես եմ եկել ցուցահանդեսով, մեկը 2007-ին, մյուսը` 2011-ին: Միշտ ուզում եմ, որ այստեղ ցուցահանդես անելիս ավելի հետաքրքիր ու նոր ասելիքով հանդես գամ, որովհետեւ այստեղ ամեն ինչ կա, մարդկանց գոհացնելը մի քիչ դժվար է: Ուստի` անելիս պիտի լավ ու նորություն լինի:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված