Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ՄԵՐ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՆՈՍՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՏԵՐԵՎԱԹԱՓՆ Է

Արխիվ 12-16

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ՄԵՐ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՆՈՍՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՏԵՐԵՎԱԹԱՓՆ Է

 

Հայաստանյան անտառային գոտիներից եւ հատկապես Լոռու եւ Տավուշի մարզերից ապօրինի անտառահատումների մասին լուրերի պակաս երբեք էլ չի զգացվել: Բայց ամեն անգամ, երբ թվում է, թե էլ կտրելու ծառ չի մնացել, ու նման ապօրինությունների մասին խոսակցություններն էլ կամաց-կամաց պետք է մարեն, կարծես թե, ահազանգերը նոր թափ են ստանում:

Վերջին ժամանակներս նորից մոտավորապես նույնն է: Եվ ավելի հաճախ՝ ապօրինաբար կտրված ծառերը ոչ թե գնում են վառելիքի տակ, այլ հիմնականում վերամշակվում ու տախտակի տեսքով հայտնվում են վաճառքում: Իսկ պատկան պետական կառույցները չեն զլանում համառորեն խոսել այդ լայնամասշտաբ ապօրինությունների դեմ հերոսական պայքարի մասին, որի արդյունքում, ի դեպ, որպես կանոն, պատժվողները, այսինքն՝ տուգանվողները հիմնականում մի քանի ցախ հավաքողներն են: Պաշտոնյաներից ոմանք էլ բան չեն տեսնում: Օրինակ` Տավուշի մարզի Բնապահպանության վարչության պետ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում նշեց.
- Չկա էդպիսի բան, եթե Դուք ունեք փաստեր՝ ասեք: Մեզ հո չեն գալիս ասում, Ձեզ են ասում: Թող հենա Ձեզ հայտնողները փաստեր ասեն, մենք նման տեղեկություն չունենք, նման միջոցառումներ էլ չենք իրականացնում, որ տեսնենք երեկոյան ժամերին ով ինչ է անում: Կամ՝ երեկոյան ժամերին ո՞նց են կտրում, ցերեկը թողած` գիշե՞րն են կտրում:
- Այսինքն` բացառո՞ւմ եք ապօինի ծառահատման դեպքերը` կոնկրետ Ձեր մարզում:
- Ես նման փաստեր չունեմ, չեմ էլ լսել:
- Բայց երբ անցնում ենք, ասենք, Դիլիջանի մոտակայքով, անզեն աչքով էլ նկատվում է, որ անտառները բավականին նոսրացել են:
- Չկա էդպիսի բան, կարող է տերեւթափ եղած լինի, ծառերը նոսրացած լինեն: Հատկապես դեպի Դիլիջան տանող ճանապարհին նման բան բացառված է, Դիլիջանի ոլորաներից մի տասը տարի կլինի ծառահատումներ չեն իրականացվում ¥վստահեցնում ենք, որ կոնկրետ Դիլիջանի մերձակայքում անձամբ ենք քանիցս ֆիքսել «դրուժբաների» «երգն» ու անտառից դուրս եկով բեռնատարները- հեղ.¤: Ընդհանրապես, մեր մարզում, չեմ կարծում, որ ապօրինի ծառահատում իրականացվի:
- Բայց կա նման մեղադրանքով գործ` կոնկրետ «Խաչարձանի» անտառապետի հետ կապված: Դա փաստ չէ՞:
- Դուք հիմա որտե՞ղ եք:
- Երեւանում:
- Դե, եթե տեսնեինք, հանդիպեինք, միգուցե զրուցեինք: Հիմա հեռախոսով ի՞նչ ասեմ: Կամ ովքեր Ձեզ ասել են, իրենցից էլ ճշտումներ արեք:
Իսկ Լոռու մարզի Բնապահպանության վարչության պետ ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ էլ պարզեցինք, որ այստեղ էլ ամեն ինչ ուղղակի հրաշալի է.
- Առաջինը՝ մեր մարզում ընդհանրապես ապօրինի ծառահատում չի լինում: Մենք հիմա Գյուղնախարարությունից թույլտվություն ունենք, որպեսզի մարզի երկու համայնքներում ծառահատումներ իրականացվեն. միգուցե դա՞ է ժողովրդի մեջ ապօրինի ծառահատման մասին խոսելու պատճառ հանդիսացել, չգիտեմ: Թե չէ, մեր մարզում էդպիսի խնդիր, էն էլ՝ ապօրինի ծառահատում... Չկա նման բան: Մեզ մոտ նման դեպքեր չեն գրանցվում:  
Թե որքան ապօրինի ծառահատման դեպքեր եւ ինչ պարբերականությամբ են գրանցվում հանրապետությունում, փորձեցինք պարզել ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից մասնավորապես նշեցին.
- Ապօրինի ծառահատման դեպքեր պարբերաբար գրանցվում են հանրապետությունում: Դրան զուգահեռ` Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են պայքարը` ապօրինի ծառահատումների դեպքերը բացահայտելու եւ դրանք կանխարգելելու ուղղությամբ:
Օրինակ՝ միայն Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից սեպտեմբերի 1-ին անցկացված ստուգումների ընթացքում կանգնեցվել են մի շարք ավտոմեքենաներ, որոնցում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր ¥տեսնես որտեղի՞ց, եթե մարզերում ամեն ինչ այնքան փայլուն էր- հեղ.¤: Պատկերը հետեւյալն է.
Ոստիկանության Կենտրոնականի բաժին` մոտ 10.3 խմ, Ոստիկանության Ապարանի բաժին` մոտ 106.5 խմ, Ոստիկանության Սեւանի բաժին` մոտ 12.5 խմ, Ոստիկանության Սպիտակի բաժին` մոտ 206 խմ, Ոստիկանության Հրազդանի բաժին` մոտ 19.1 խմ, Ոստիկանության Կոտայքի բաժին` մոտ 11 խմ, Ոստիկանության Դիլիջանի բաժին` մոտ 55.5 խմ, 4000 հատ փայտե արկղի կիսապատրաստուք:
Հայտնաբերված բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված