Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում» Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ «Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՏԱԿ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՏԱԿ

 

Երբ Սերժ Սարգսյանը Թբիլիսիում մասնակցում էր նոր վերականգնված Սուրբ Գեւորգ եկեղեցու բացման արարողությանը, հանկարծ իրենց ոչուփուչ կոչերով հայտնվեցին «Նոր Հայաստանի» 37 ակտիվիստներ` ճղճղան Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Արարողության մասնակիցները անկոչ «հյուրերին»  հորդորում էին հարամություն չանել, իրենց «ակցիայի» համար ընտրել այլ տեղ եւ ժամանակ, մասնավորապես Բաղրամյան պողոտան: Բայց ինչ նրանց ասես, ինչ` պատին...

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԷՄԻՍԱՐՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ

Սակայն, ինչպե՞ս պատահեց, որ «Նոր Հայաստանի» միանգամից 37 ակտիվիստներ հայտնվեցին Թբիլիսիում, երբ Երեւանում որեւէ ակցիայի դրա կեսն էլ չէր հավաքվում: Պատասխանը բավականին պարզ է` նախօրեին «Նոր Հայաստանին» այցելել էին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները եւ քննարկել «երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր»:
Իսկ եթե դա թարգմանենք նորմալ մարդկային լեզվի, ապա դեսպանատան ներկայացուցիչները եկել էին հրահանգելու, թե ինչ պետք է անեն այդ կամակատարները: Ու, ըստ ամենայնի` Զարուհի Փոստանջյանի  գլխավորած 37 «լեգեոներների» արշավանքը վրաց մայրաքաղաք սոսկ այդ հրահանգներից մեկի կատարումն էր: Հավանաբար, Ժիրայր Սէֆիլյանի ստեղծած այդ «փրկչական ճակատի» ներկայացուցիչներին ամերիկացիները նաեւ կշտամբել են անարդյունավետության համար, կամ Ռոբերտ Քոչարյանի բառապաշարով ասած` «հոգնա են արել», ի նչն իր ազդեցությունն ունեցավ, եւ կարողացան մի ամբողջ 37 հոգանոց ճղճղան «զորք» հասցնել Թբիլիսի:
Դե, իսկ շարունակությունը թերեւս կարելի է սպասել  դեկտեմբերի 1-ին, երբ «փրկիչները» ծրագրել են դուրս գալ Ազատության հրապարակ եւ տուն չգնալ «մինչեւ ռեժիմի տապալումը»:
Դատելով այն զազրելի տեսարանից, որը կար Թբիլիսիում, «փրկիչների» մոտ այլեւս իսպառ բացակայում են բարոյական արգելակները, քանզի այնպիսի արարք, ինչպիսին է եկեղեցու բացմանը խանգարելու փորձը, ոչ ամեն մի արտաքին թշնամի իրեն թույլ կտա: Այսինքն` սրանց արածը ավելի զազրելի էր, քան այն, ինչ նկարագրվում է «դուշմանություն» բառով: Դուշմանը դեռ կմտածեր այդպիսի բան անել, թե` ոչ, իսկ սրանց համար խնդիր չկար: Բայց, խոշոր հաշվով, այս թիմը բարոյական արգելակները  դեն էր նետել դեռ տարեսկզբին, երբ հռչակել էր «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը եւ ծրագրում էր անկարգություններ հենց ապրիլի 24-ին:
Այն ժամանակ նրանց կալանավորեցին, սակայն կալանքից ազատեցին մայիսի 9-ի նախօրեին: Վարվեցին առավել քան մեղմ` մասշտաբային եւ խայտառակ անկարգություններ նախապատրաստողներին պատժեցին ընդամենը կարճատեւ կալանքով:

Սակայն նման է, որ սրանք ոչինչ գնահատել չգիտեն, ինչի վկայությունն է Թբիլիսիի խայտառակ ակցիան:
Այսինքն` սրանցից ամեն ինչ սպասելի է, հատկապես ամերիկյան ինստրուկտաժից հետո:

ԴԵՍՊԱՆԸ ԿՐԿԻՆ ՔԻԹԸ ԽՈԹՈՒՄ Է ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ

Եթե «Նոր Հայաստանի» «փրկիչներին» այցելել էին ընդամենը դեսպանատան ներկայացուցիչների մակարդակով, ապա համասեռամոլապաշտպանների` «ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ-ին իր ներկայությամբ պատվեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Դե, հասկանալի է` համասեռամոլական ամուսնությունները ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից օրինականացնելուց հետո Օբաման համասեռամոլների պաշտպանությունն ամբողջ աշխարհում հռչակել է  թիվ մեկ առաջնայնություններից մեկը: Նույնիսկ համասեռամոլների իրավունքների գծով հանձնակատարի պաշտոն է ստեղծվել:
Իսկ վերը հիշատակված ՀԿ-ն «քեռի Սեմին» մեծ ծառայություն է մատուցել` Լոռու մարզի «Թեժ լեռ» հանգստավայրում կազմակերպելով համասեռամոլների առաջին համաժողովը: Իսկ հիմա` մեջբերում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունից. «Դեսպանի այցի ժամանակ ՓԻՆՔ-ի ներկայացուցիչները ներկայացրին նրան այդ ֆորումից հետո իրենց հասցեագրված իրական եւ ծայրահեղ բնույթի սպառնալիքները, այդ թվում` իրենց անդամներից մի քանիսին ուղղված մահվան սպառնալիքներ: Խումբը սպառնալիքների վերաբերյալ պաշտոնական բողոքով վերջերս դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին: ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է այդ սպառնալիքներով եւ հնարավորինս խիստ դատապարտում է նմանատիպ բռնության կոչերը:  ԱՄՆ դեսպանատունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք կհետազոտեն այդ սպառնալիքները եւ կպաշտպանեն խմբի անդամների եւ ԼԳԲՏ համայնքի բոլոր անդամների եւ Հայաստանի փոքրամասնական համայնքների մարդու հիմնական իրավունքները»:
Թե ինչ «սպառնալիքների» մասին է խոսքը` ընդամենը այն հանգամանքի, որ Լոռիում տեղի ունեցած պղծության կապակցությամբ հայ մարդիկ` լինեն նրանք ՀՀ քաղաքացի, թե Սփյուռքից, «Ֆեյսբուքում» մեկնաբանություններով արտահայտել էին իրենց վրդովմունքը, բնականաբար, այդ խայտառակ իրադարձությանը պատշաճ բառապաշարով: Եվ ահա ԱՄՆ դեսպանը, ակնհայտորեն ոտնահարելով դիվանագիտական էթիկայի բոլոր կանոնները, իր քիթը խոթել է ՀՀ ներքին գործերի մեջ` պահանջելով հետաքննել եւ պատժել այն մարդկանց, ովքեր ընդամենն օգտվել են խոսքի եւ կարծիքի իրենց ազատությունից:
Բավականին հաճախ տարակուսանք է հնչում, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերի հայկական հատվածում, բայց բոլոր դեպքերում, դա մեր երկրի ժողովրդավարական նվաճումն է, որ մարդիկ առանց վախենալու նույն «Ֆեյսբուքում» ազատորեն գրում են իրենց կարծիքը, թեկուզեւ ամենավատ բառերով բնութագրելով այդ թվում եւ երկրի բարձրագույն պաշտոնյաներին: Ուրեմն, եթե հետեւենք ամերիկացիների տրամաբանությանը, կստացվի, որ քաղաքացիները, ովքեր սովոր են սեփական իշխանության մասին ասել ինչ ուզում են, պետք է քրեական հետապնդման ենթարկվեն այն բանի համար, որ իշխանության հասցեին ասածի ընդամենը մի քանի տոկոսը ասել են ինչ-որ գոմիկների հասցեին: Այսինքն` դեսպան Միլսը ամենայն լպիրշությամբ պահանջում է համասեռամոլներին օժտել անձեռնմխելիության այնպիսի աստիճանով, որը մեզանում չունի ո՛չ պատգամավորը, ո՛չ նախարարը, ո՛չ ընդհանրապես որեւէ մեկը` ներառյալ երկրի ղեկավարը: Այսինքն` այդ վայ-դիվանագետը փորձում է թափթփուկային ինչ-որ խմբին դնել ազգից վեր: Ու, անշուշտ, նաեւ շատ տարակուսելի է` թե ինչո՞ւ մեր իշխանությունները այդ դեսպան կոչեցյալին երկրից 24 ժամվա ընթացքում չեն ուղարկում հանրահայտ ռուսական հասցեով:
Իսկ Ռիչարդ Միլսի Բաքվի գործընկերը` դեսպան Ռոբերտ Սեկուտան իր զեկույցում հատուկ մատնանշել է, որ ԱՄՆ-ն եւ Ադրբեջանը կապող «անկյունաքարը ընդհանուր արժեքներն են` ազատությունը, հավասարությունը եւ ժողովրդավարությունը»: Դեսպան Սեկուտան նաեւ անչափ գովաբանում է մազութային բռնապետ Ալիեւին ահաբեկչության դեմ պայքարում իբր նրա արած «պատկառելի ներդրման» համար: Իսկ Արցախի հարցում սույն դեսպանը գործնականում կիսում է Բաքվի «Ղարաբաղ բիզիմդիր» դիրքորոշումը: Ահա այդպես` թեեւ Ադրբեջանում բացարձակ բռնապետություն է, վերջին ընտրություններում կեղծիքներն են այն ծավալի են, որ անգամ թվաբանության օրենքներն են խախտված, գրեթե ամեն օր քաղաքական դրդապատճառներով մարդ է բանտարկվում, բայց, միեւնույնն է, ամերիկացիների համար Ադրբեջանն ազատ ու ժողովրդավար է: Թեեւ ամերիկյան իրավապաշտպան հիմնարկները եւ Ազատություն ռադիոկայանը Բաքվում փակված են, միեւնույնն է` Ադրբեջանը ժողովրդավար է եւ վերջ: Ինչպես արտահայտվել էր ԱՄՆ նախագահներից մեկը «շան որդի է, բայց մեր շան որդին»:
Իսկ Հայաստանում, ուր քաղաքացիական ազատությունները աննախադեպ բարձր մակարդակի են, ուր գործնականում ոչնչով սահմանափակված չէ խոսքի եւ հավաքների ազատությունը, ուր, եթե ծայրահեղ անհրաժեշտություն կա դադարեցնել որեւէ ապօրինի փողոցային ակցիա, ոստիկանությունը գործում է ծայրահեղ զգույշ եւ նրբանկատ, ըստ ամերիկացիների, դեռ մի բան էլ այն չէ: Տեսեք-տեսեք, հայերը ոչ մի կերպ չեն ուզում գոմիկներին նստեցնել իրենց գլխին եւ թույլ տալ պղծության տարածումը, եւ դա դեռ քիչ է, օգտվում են իրենց խոսքի ազատությունից եւ այդ պիղծ խմբին ասում են այն, ինչին վերջինս արժանի է:
Ահա այդպիսի առավել քան կրկնակի չափանիշներ: Ադրբեջանում, ըստ նրանց` ազատություն եւ ժողովրդավարություն է, շփման գիծ եկած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը, սեփական աչքերով տեսնելով, թե ինչպես ադրբեջանական կողմից կրակեցին իր եւ դիտորդական խմբի վրա, աշխարհով մեկ հայտարարում է, թե կրակոցները եղել են անհայտ ուղղությունից: Ու դա դեռ քիչ է, Հայաստանին էլ մեղադրում են ինչ-որ «իրավունքներ» խախտելու մեջ:
Իսկ միգուցե ժամանա՞կն է պետական մակարդակով համապատասխան եզրակացությունների գալ...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված