Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՐՈՏԵ՞Լ ԷՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՐՈՏԵ՞Լ ԷՐ ՆԻԿՈԼ

ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

 

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հավանաբար ձախ ոտքից էր արթնացել: Նա փողքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրարվեց, թե ինչու է բացակայում Տարոն Մարգարյանը բյուջեի քննարկումից, որին ի պատասխան Արեյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կարմիր խաչի պատվիրակությանը պետք է ընդունի, այդ  պատճառով էլ չի եկել ԱԺ: Պատասխանը կարծես Փաշինյանի սրտով չէր եւ նա նոր թիրախ ընտրելով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին  հարցրեց. «Ինչո՞ւ եք եկել ԱԺ, պարապ ե՞ք եղել, դրա համա՞ր եք եկել: Մարզպետարանում, եթե մնայիք, ձանձրույթից պիտի...  չեմ ուզում ասեմ մեռնեիք, կամ Ձեր ինքնազգացողությունը վատանա՞ր»,- իրեն բնորոշ դերասանական տոնով ներկայացավ օրենսդիրը:

Գեղարքունիքի մարզպետն էլ հումորով արձագանքեց. «Պրն Փաշինյան, հեռուստատեսությամբ հետեւում ենք ձեր ելույթներին, ցանկություն կա գալ էստեղ եւ անմիջապես շփվել ձեզ հետ: Ամեն ինչ արել եմ, որ այսօրվա քննարկմանը մասնակցեմ»:

Նիստը վարող ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն էլ հորդորեց հարցերն ուղղել  հաջորդ տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ եւ զավեշտի չվերածել:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ