ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ`ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՎՈԼՈԴՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ ՎԵՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ`ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՎՈԼՈԴՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ ՎԵՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին վաղաժամեկտ ազատման համար դիմած 7 կալանավորների` այդ թվում նաեւ Վոլոդյա Ավետիսյանի հացադուլի մեջ գտնվելու մասին: Նախարարը հավաստիացրեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրը պետք է լրջորեն վերանայվի: Պայմանական վաղաժամկետ ազատման հարցը դատարանն է դիտարկում, նախարարությունը պատասխանատու է դատապարտյալների պայմանների ու պատժի կրման, ոչ թե այլ ինստիտուտների գործադրման համար:
Նախարար Հովհաննիսյանի հավաստմամբ պայմանական վաղաժամկետ ազատման հարցում արդարադատության նախարարը որեւէ լիազորություն չունի եւ անկախ հանձնաժողովը, որը գործում է, դուրս է նախարարի վերահսկողական լիազորություններից:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

