ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-ՈՒՄ ՈՐԵՎԷ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»
Արխիվ 12-16ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-ՈՒՄ ՈՐԵՎԷ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»
Այսօր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ավարտվել է ծառայողական քննությունը, որը պարզել է` որեւէ բռնություն դատապարտյալի հանդեպ չի եղել: «Ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում` որեւէ բռնություն դատապարտյալի հանդեպ, նրա մարմնի վրա չի եղել: Պարզապես, երբ հերթական ստուգայցն է եղել, դատապարտյալների մոտ հայտնաբերվել են արգելված առարկաներ, որն էլ հարուցել է նրանց դժգոհությունը, սակայն այն անմիջապես մարել է»,- վստահեցրեց նախարարը:
Հիշեցնենք` Զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հայտնած տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում ազատազրկված որոշ անձանց նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչից հետո մյուսներն իրենց բողոքն են հայտնել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
