Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԻՄ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏՈՎԻՉԻ ԿԱՀՈՒՅՔՆ Է ԴՐՎԱԾ»

Արխիվ 12-16

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԻՄ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ

ՖԱԴԵՅ ՏԱՃԱՏՈՎԻՉԻ ԿԱՀՈՒՅՔՆ Է ԴՐՎԱԾ»


 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր  խորհրդարանում հարց հնչեցրեց  տնտեսումների մասին:   Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մի դեպք  պատմեց. «Երբ ես ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար էի, հաճախ էինք նկատում, որ տարբեր երկրների պատվիրակություններ գալիս էին ոչ ամբողջական կազմով:  Երբ հարցնում էինք` ինչու է էդպես, ասում էին, որ ֆինանսական խնդիրներ  ունեն: Հիմա հարց` մենք ճիշտ էինք անում, որ ութ հոգով գնում էինք  ԵԽԽՎ, կարծում եմ` այո, քանի որ մենք շատերի հետ պետք է աշխատեինք: Եվ տնտեսումը կարող էր վատ անդրադառնալ մեր քաղաքական շահերի վրա եւ մենք մեծ գին կվճարեինք քաղաքական առումով»:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ արձագանքեց` ասելով, որ միջազգային շահերի հաշվին չի կարելի տնտեսել: Ապա հարց ուղղեց ԱԺ-ի ոսկեզօծ սրահների  ու այնտեղ թանկարժեք կահույք տեղավորելու մասին: Ըստ Մարուքյանի` շռայլ ծախսեր են արվել այդ դահլիճի վերանորոգման համար: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար էլ կարծես հեգնեց. «Ոսկեզօծ դահլիճ» բառակապակցությունը սիրուն է  հնչում բայց գույնի մասին է խոսքը, ոչ թե ոսկի է օգտագործած: Դահլիճների վիճակը ծայրահեղ  ոչ բարվոք էր,  մինչդեռ  խորհրդարանի դահլիճը պետք է  կոկիկ լինի եւ հարիր ԱԺ-ին»:

Գործադիրի ներկայացուցիչը նաեւ ասաց, որ մինչ օրս իր աշխատասենյակում Ֆադեյ Տաճատովիչի կահույքն է դրված, բայց քանի որ այն պիտանի եւ արարողակարգային չէ, փոխելու կարիք չկա:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ