Եվրախորհրդարանի նախագահն Ադրբեջանի ընտրությունները հակաժողովրդավարական է անվանել
Արխիվ 12-16Եվրախորհրդարանի նախագահն Ադրբեջանի ընտրությունները հակաժողովրդավարական է անվանել
![]()
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները հակաժողովրդավարական է անվանել: Twitter-ի իր էջում Շուլցը նշել է, որ այդ ընտրությունները չեն համապատասխանել վստահելի չափորոշիչներին։
«Ադրբեջանում ժողովրդավարությունը, ազատությունն ու բազմակարծությունը ոտնահարվում են», -նշել է նա:
Ադրբեջանի ընդդիմադիր և դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ և հասարակական կազակերպություններ, հայտարարել է, որ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, դա Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն է, և որ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Այդ մասին, առանձին հայտարարությամբ հանդես են եկել Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը, «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումը, NIDA քաղաքացիական շարժումը և Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը: Նրանք բոլորը երկրի իշխանություններից պահանջել են նոր ընտրություններ անցկացնել:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk