Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

«Պահանջում ենք չանտեսել մեծամասնության իրավունքը». Բողոքի ակցիա Եվրոպական միության շենքի առջեւ

Արխիվ 12-16

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՉԱՆՏԵՍԵԼ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ». ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը այս կամ այն կերպ Հայաստանի ներքաղաքական հարցերին խառնվելուց հետո, հիմա էլ որոշել է խորապես մտահոգվել Հայաստանում ԼԳՏԲ հանրույթի նկատմամբ սպառնալիքներով եւ հնարավորինս խիստ դատապարտում է նմանատիպ բռնության կոչերը: Այս մասին հոկտեմբերի 29-ին, «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) հկ գրասենյակում Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզ մասնավորապես նշել է հետեւյալը. «Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ բռնության այդ կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ»:

Ամերիկյան դիվանագետի վերոնշյալ հայտարարությանն արձագանքել է «Հանուն օրենքի» հասարակական շարժումը եւ դատապարտել այն: Ավելին` որպես ի գիտություն «Հանուն օրենքի» հասարակական շարժման տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Հայ հասարակության մեջ այլասերվածության տարածման եւ հոմոսեքսուալիզմի քարոզչության դեմ խիստ բացասական վերաբերմունքը պայմանավորված է հենց հայկական ազգային արժեքներով եւ ավանդույթներով, համաձայն որոնց ընտանիքում տղամարդու եւ կնոջ միջեւ եղած հարաբերությունները սրբություն են համարվում։ Իրական ժողովրդավարությունը եւս ենթադրում է մեծամասնության կարծիքի գերակշռում, եւ այն հռչակած երկիրը պետք է հավատարիմ մնա իր սկզբունքներին:

Տարբեր տեսակի կասկածելի փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելը եւ այն հավասարեցնելը ազգային արժեքներին նշանակում է դեմ լինել միասնական արժեհամակարգերի գոյությանը եւ ատոմիզացնել հասարակությունը՝ դրանով իսկ խարխլելով պետության հիմքերը։ Մենք, լինելով հայ, մի ազգի ներկայացուցիչ, որը առաջինը ընդունեց քրիտոնեությունը որպես պետական կրոն, հարկ ենք համարում պաշտպան կանգնել քրիստոնեության հիմնարար արժեքներին: Մենք չենք ցանկանում խախտել որեւիցե մեկի իրավունքները, սակայն նաեւ թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքը՝ ապրել այնպես, ինչպես վայել է իսկական քրիստոնյային, հայկական արժեքներ կրող անձին»:

Եվ հաշվի առնելով վերոգրյալը` «Հանուն օրենքի» հասարակական շարժումը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին, ժամը` 16:00-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջեւ (Ֆրիկի 21, մուտքը Պռոշյան փողոցից) կազմակերպելու է բողոքի ակցիա՝ պահանջելով չանտեսել մեծամասնության իրավունքը։ Ի դեպ, ըստ կազմակերպիչների, ակցիային մասնակցելու են նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց սերունդները ապրեն անբարո միջավայրում, ովքեր անկախ ամեն ինչից շարունակելու են հայկական հիմնարար արժեքների կրողը մնալ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված