ՆԱԽԱՐԱՐԸ` ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՈՒ «ՊԱՄՊԵՐՍԸ» ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՆԱԽԱՐԱՐԸ` ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՈՒ
«ՊԱՄՊԵՐՍԸ» ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԻ նախարար Արմեն Երիցյանին հարց ուղղեց հակակարկտային կայանների մասին: «Արագածոտնում ողջ բերքը փչացել է հակակարկտային կայանների անբարարության պատճառով»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:
Արմեն Երիցյանն ասաց, որ ՀՀ-ին անհրաժեշտ է մոտ 4000 հակակարտային համակարգ: «Հակակարկտային յուրաքանչյուր կայան արժե 3,4 մլն դրամ»,- մանրամասնեց նախարարը:
Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքներում ապաստարաններ կառուցելու խնդրին, Արմեն Երիցյանն ասաց, որ բացի ապաստարաններից, օրինակ Բերքաբերում կա նաեւ դպրոցի խնդիր: «Կրակում են անգամ դպրոցի վրա»,- ասաց գործադիրի անդամը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մյուս հարցը վերաբերում էր թեժ գծին` կոնկրետ ինչի համար են դիմում քաղաքացիները: «Հիմնականում դիմում են, որ դուռը փակվել է, պիտի գնան բացեն: 89 տարեկան տղամարդը զանգ է տալիս ասում է` պետք է գաք պամպերսս փոխեք: 911-ը պետք է լինի բարի ծառայություն: Էլ չեմ ասում, որ երեխան կարող է զանգ տա, ասի՝ եկեք մաթեմատիկայիս խնդիրը լուծեք»,- եզրափակեց Երիցյանը:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk