ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԿՐՏՍԵՐ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԿՐՏՍԵՐ ՏԱՐԻՔԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Անապայում մեկնարկել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը ներկայացնում է 12 մարզիկ: Երեկ պայքարի մեջ մտան Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ: 52 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 56 կգ քաշային Ռազմիկ Սարգսյանն ու 62 կգ քաշային Արտաշ Մանուկյանն իրենց մեկնարկային մենամարտերում պարտություն կրեցին, իսկ 50 կգ քաշային Արարատ Հարությունյանը նոկաուտի ենթարկեց Իսրայելը ներկայացնող Օլեգ Բերցովիչին: Արարատը քառորդ եզրափակիչի մենամարտը կանցկացնի նոյմբերի 5-ին:
Այսօր, մրցումային 2-րդ օրը ռինգ դուրս եկած 2 հայ բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տոնեցին: 38 կգ քաշային Ավագ Նազարյանը հաղթեց իսրայելցի Մուհամեդ Ռոբաիային, իսկ 43 կգ քաշային Վահագն Մանուկյանը առավելության հասավ Իտալիան ներկայացնող Դանիել Սալեոնոյի նկատմամաբ: Քառորդ եզրափակիչի մենամարտն Ավագը կանցկացնի նոյեմբերի 4-ին, իսկ Վահագնը` նոյեմբերի 5-ին: Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk