ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ. «ԵՍ 18:00-ԻՑ ՀԵՏՈ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ ԱՅԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ. «ԵՍ 18:00-ԻՑ ՀԵՏՈ ԻՐԱՎՈՒՆՔ
ՈՒՆԵՄ ԱՅԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդգրկված է «Այո»-ի շտաբի աշխատանքներում: Լրագրողներն այսօր Արմեն Երիցյանից փորձեցին պարզել` կոնկրետ ինչ է նա անելու շտաբում, սակայն Երիցյանը, արագ-արագ հեռանալով, կիսատ-պռատ պատասխան տվեց: Նախ հստակ չպատասխանեց հարցին, ապա ի պատասխան այն կարծիքներին, որ նա կիրառելու է վարչական ռեսուրս, ասաց. «Սուտ է»:
Ինչու է նախարար Երիցյանը զբաղվելու սահմանադրական բարեփոխումների քարոզչությամբ: «Իսկ ինչու պետք է հրաժարվեի, ես 18:00-ից հետո իրավունք ունեմ այլ գործով զբաղվելու»,- ասաց նախարարն ու հավելեց, որ նա սահմանադրական իրավունքի մասնագետ է եւ իրավագիտության դոցենտ:
Տեսանյութը` armlur.am-ի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

