Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ Ե

Արխիվ 12-16

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ

 

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ  ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:

Նոյեմբերի 2-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնի դաշնամուրային երաժշտության երեկո- համերգը: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բելգիաբնակ տաղանդաշատ մեր հայրենակցուհի Լիլիթ Գրիգորյանը հանդես կգա դաշնամուրային երկացանկի բարդագույն ստեղծագործությունների կատարմամբ:

Համերգային ծրագրում կհնչեն `¸. êϳñɳïÇ- 4 ëáݳï, È. í³Ý ´»ÃÑáí»Ý- êáݳï N 28 A-Dur, op. 101  ,ü. Þáõµ»ñï- 2 ¾ùëåñáÙï op. 90ê. äñáÏáý¨- êáݳï N 6 a-moll op. 82:

Լիլիթ Գրիգորյանը սկսել է դաշնամուր սովորել 7 տարեկանում` Արքուհի  Հարությունյանի մոտ: Նրա ուսուցիչների շարքում են Սերգեյ Սարաջյանը, Աբդել Ռահման Էլ Բաչաանդը եւ Մատիաս Կիրշներեյտը: Նա նաեւ խորհրդատվություններ է ստացել անվանի երաժիշտներ Մենահեմ Պրեսսլերի, Էլիզաբեթ Լեոնսկայայի, Դմիտրի Բաշկիրովի, Լարս Վոգտի, Զոլտան Կոսսիզի կողմից:

Գերազանց ավարտելով Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիան եւ Ռոստոկի երաժշտական ակադեմիան, ներկայումս Լիլիթը ստեղծագործում է Ելիզավետա Թագուհու երաժշտական դպրոցում`  Մարիա-Ժոաո Պերեսի դասարանում: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է մի շարք միջազգային հայտնի երաժշտական փառատոների:

2012-ի փետրվարին թողարկվել է Լիլիթ Գրիգորյանի առաջին սկավառակը` Սկարլատիի, Շումանի, Բարտոկի եւ Խաչատրյանի գործերով:

Պարգեւատրվել է ՀՀ Նախագահի մրցանակով: Նրա մասին աշխարհահռչակ Մարիա-Ժոաո Պիրեսն ասել է.«Լիլիթն ունի գերհզոր, վճռական, հստակ եւ հաստատակամ երաժշտական լեզու»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ