Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Թուրքիայի մեջլիսն ունի երեք հայ պատգամավոր

Արխիվ 12-16

Թուրքիայի մեջլիսն ունի երեք հայ պատգամավոր


 

 

 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման նստաշրջանում ներկայացված կլինեն 3 հայ պատգամավորներ երկրի առաջատար երեք կուսակցություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում ընտրությունների նախնական արդյունքները: Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից պատգաամավոր է ընտրվել միանգամից 2 հայ թեկնածու. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված պոլսահայ լրագրող Մարկար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված իրավաբան, առաջին կին պատգամավոր Սելինա Դողանը:

Պոլսահայ համայնքի ամենաակտիվ հայ գործիչներից մեկը՝ Գարո Փայլանը, որն առաջադրվել էր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից, ընտրվել է Ստամբուլի 3-րդ ընտրատարածքից: Այսպիսով, ինչպես նախորդ՝ 25-րդ, այնպես էլ 26-րդ գումարման նստաշրջանում թուրքական մեջլիսը կունենա միանգամից 3 հայ պատգամավոր:

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրատեղամասերի մեծ մասում հաշվարկներն արդեն արված են: Ընտրատեղամասերի 99,58 տոկոսի արդյունքներով՝ ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ 49,41 տոկոսը ստացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ): Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել է ձայների 25,38 տոկոսը (134 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 11,93 տոկոսը (41 պատգամավոր) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 10,70

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ