Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՋԱՎԱԴՅԱՆԸ` ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ «ԴՐԱՆՔ ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»

Արխիվ 12-16

ՋԱՎԱԴՅԱՆԸ` ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

«ԴՐԱՆՔ ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»

 

 

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հարցին` ԵՏՄ միասնական արժույթ ստեղծելու մասին, ասաց, որ մեկ ամիս առաջ հավաքվեցին ԵՏՄ երկրների ԿԲ նախագահները: «Մինչեւ 2025 թ-ը չենք խոսելու ԵՏՄ միասնական արժույթի մասին: Միայն 2025 թ-ից հետո նոր կարելի է խոսել այդ հարցի մասին»,- ասաց ԿԲ նախագահը:

Արթուր Ջավադյանի  կարծիքով` ԵՏՄ միասնական արժույթի մասին կարելի է խոսել միասնական տնտեսական տարածք ունենալուց հետո: Իսկ դա մոտ 30-40 տարվա գործընթաց է: «Դրանք սպեկուլյատիվ խոսակցություններ են տարբեր փորձագետների կողմից»,- համոզված է ԿԲ նախագահը:

Լավ կլինի պարոն Ջավադյանը ոլորտի սպեկուլյատիվ խոսակցություններից բացի, նկատի նաեւ բանկային համակարգում տիրող սպեկուլյատիվ իրավիճակին, որը ստեղծվել է բանկ-քաղաքացի փոխհարաբերություններում: Իսկ ավելի կոնկրետ, ճիշտ կլինի պարոն Ջավադյանը կադրային վերահսկողություն սահմանի, որպեսզի պարզ լինի տարեկան քանի քաղաքացի է դիմում ֆինանսական հաշտարարին եւ դրանցից քանիսի հարցն է դրական լուծում ստանում, քանի որ ըստ ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավարի իրենց տարեկան դիմում է մոտ հազար քաղաքացի, իսկ ըստ ԿԲ փոխնախագահ Երիցյանի` 70-80 հազար հոգու դրական լուծում են ապահովում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ