ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԵԿՈՂ ՏԱՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ»
Արխիվ 12-16ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԵԿՈՂ ՏԱՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է
ԱՎԵԼԱՑՆԵԼ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ»
«Ֆինանսական պարտավորություններ չենք կուտակել, սոցիալական ծրագրեր չեն կրճատել աշխատավարձ չենք կրճատել, ի տարբերություն ՌԴ-ի, որտեղ աշխատավարձերի իջեցում եղավ»,- այսօր խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
Պավել Սաֆարյանը մանրամասն ներկայացրեց բյուջեի ծախսերն ու եկամուտները: Նրա խոսքով` ակնկալվում է ՀՆԱ-ի 2.2 տոկոս աճ, 4+- տոկոս տնտեսական աճ, պետական պարտքը 2016թ. տարեվերջին կկազմի 5 մլրդ 565 մլն դոլար: Եկող տարվա ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 373.7 մլրդ 700 մլն դրամ, դեֆիցիտը՝190 մլրդ դրամ:
Ըստ Պավել Սաֆարյանի՝ եկող տարի թոշակների բարձրացում նախատեսված չէ, դրա փոխարեն կառավարությունը նախատեսում է ծնունդների թվի աճ: 419 մլն դրամով էլ կավելանան սրտի վիրահատությանը տրամադրվող գումարները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk