ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿՅՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
Արխիվ 12-16
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿՅՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
Նոյեմբերի 1-ին, Երեւանի «Աշխատանք» մարզապալատում կայացավ կյոկուշինկայ կարատեի երիտասարդների, պատանիների եւ երեխաների միջազգային բաց առաջնությունը: Մրցաշարը, որին մասնակցում էին թվով 80 մարզիկներ անցկացվել է նաեւ 2014 թվականին, մասնակից երկրներն են եղել Վրաստանն ու Իրանը, այս տարի մրցաշարի աշխարհագրությունն ընդլայնվել է եւ նախորդ երկու երկրներին միացել են Լիբանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Քուվեյթը: Հայաստանի կյոկուշինկայ կարատեի ֆեդերացիայի նախագահ Կարեն Ժամկոչյանը «Իրավունքի» հետ զրույցում հատկապես ընմդգծեց այսօրինակ մրցաշարերի կարեւորությունը հայ մարզիկների համար.«Այս մրցաշարը լավ հնարավորություն է մեր մարզիկների համար, պայքարել եւ իրենց ուժերը չափել արտերկրի մարզիկների հետ, քանի որ շատերը չունեն հնարավորություն Հայաստանից դուրս մեկնելու եւ միջազգային մրցաշարերի մասնակցելու:
Նմանօրինակ մրցաշարերի շնորհիվ տեղի է ունենում փորձի փոխանակում եւ այլազգի մարզիկների հետ շփման ու մրցակցության արդյունքում բարձրանում է մեր մարզիկների սպորտային վարպետությունը»,-նշեց ֆեդերացիայի նախագահը: Հայ մարզիկների ելույթները Կարեն Ժամկոչյանին գոհացրել են.«Ընդհանուր առմամբ գոհ եմ մեր մարզիկներից, հիմնականում Հրաչյա Կարապետյանից, ով այս տարի Եվրոպայի չեմպիոն է դարձել բացարձակ քաշերում, այսօր էլ նա ապացուցեց, որ լավագույն է դառնալով նաեւ այս մրցաշարի հաղթող»:
Ստորեւ ներկայացնում ենք մրցաշարի հաղթողներին եւ մրցանակակիրներին.
Տարիքային խումբ՝ 6-7,( -25 կգ)
1.Օմար Էլ Աբդուլլոն (Լիբանան )
2.Քոչարյան Հարություն (Հայաստան)
3.Աբդուլլահ Հ.Ա.Ա. Ալկանդարի (Քուվեյթ), Սահադ Կամուն (Լիբանան)
Տարիքային խումբ՝ 8-9, (-30 կգ)
1.Կարապետյան Դավիթ (Հայաստան)
2.Խաչատրյան Աշոտ (Հայաստան)
3.Հակոբյան Ռազմիկ, Մկրտչյան Արսեն (Հայաստան)
Տարիքային խումբ՝ 8-9, (-30 կգ)
1.Բաղդասարյան Հրանտ (Հայաստան)
2.Գզրյան Մուշեղ (Հայաստան)
3.Ղազարյան Վարդգես (Հայաստան)
Տարիքային խումբ՝ 10-11, (-30 կգ)
1.Մոհամադ Իբրահիմ (Լիբանան)
2.Գեւորգյան Վահրամ (Հայաստան)
3.Քոչարյան Հայկ (Հայաստան)
Տարիքային խումբ՝ 10-11, (-35 կգ)
1.Գագիկ Հարությունյան (Հայաստան)
2.Ղազարյան Կարեն (Հայաստան)
3.Մխեյան Արման (Հայաստան), Մուհամադի Դաստ Ժերնի Ամիր (Իրան)
Տարիքային խումբ՝ 12-13, (-35 կգ)
1.Ֆարուկ Օրաբի Լիբանան, Արթուր Այվազյան (Հայաստան)
2.-
3.Արտակ Ստեփանյան, Մկրտչյան Սերգեյ (Հայաստան)
Տարիքային խումբ՝ 12-13, (-46 կգ)
1.Խաչատրյան Ատյոմ (Հայաստան0
2.Պապյան Աշոտ (Հայաստան)
3.Հովհաննիսյան Սամվել, Ասատրյան Սամվել (Հայաստան)
Տարիքային խումբ՝ 12-13, (48+ կգ)
1.Գեւորգյան Արթուր (Հայաստան)
2.Խանիկիրյան Գագիկ (Հայաստան)
3.Լավրենտ Իխտիրյան, Մարգարյան Ալբերտ (Հայաստան)
Տարիքային խումբ՝ 14-15, (-50 կգ)
1.Խաչատրյան Սուրեն (Հայաստան)
2.Վարտանով Ալեքսանդր (Վրաստան)
3.Սոբի Հակիբ (ԱՄԷ), Հաջիզադեն Աբոլֆազլ (Իրան)
Տարիքային խումբ՝ 14-15, (-60 կգ)
1.Օմար Յահյա (Լիբանան)
2.Վարտանով Ռոբերտ (Վրաստան)
Տարիքային խումբ՝ 14-15, (60+ կգ)
1.Հասսա Չեմեսսանի (ԱՄԷ)
2.Կարապետյան Սարգիս (Հայաստան)
Տարիքային խումբ՝ 16-17, (-50 կգ)
1.Պարասամյան Վարուժան (Հայաստան)
2.Ձաձամիա Շալվա (Վրաստան)
3.Մոզաֆար Ահադ (Իրան)
Տարիքային խումբ՝ 16-17, (65 +կգ)
1.Կարապետյան Հրաչյա (Հայաստան)
2. Աբասպուր Շահին (Իրան)
3. Խազեդի Շահրամ (Իրան), Գեւորգյան Էդիկ (Հայաստան)
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk