«ՉԵԼՍԻ» - «ԼԻՎԵՐՊՈՒԼ»՝ 1:3. «ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16«ՉԵԼՍԻ» - «ԼԻՎԵՐՊՈՒԼ»՝ 1:3. «ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 11-րդ տուրի կենտրոնական՝ «Չելսի» - «Լիվերպուլ» հանդիպումը ավարտվեց Ժոզե Մոուրինյոի սաների պարտությամբ՝ 3:1: Հանդիպման հաշիվը բացեց «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Ռամիրեսը, լիվերպուլցիները մինչ խաղակեսի ավարտը հավասարեցրին հաշիվը, գնդակն իր հաշվին գրանցեց Ֆելիպե Կոուտինյոն, որը արդեն երկրորդ խաղակեսում իր հաշվին դուբլ գրանցեց եւ առաջ մղեց իր թիմին: Հանդիպման վերջնամասում Մոուրինյոի թիմը սեփական դարպասից հանեց եւս մեկ գնդակ, այս անգամ աչքի ընկավ Կրիստիան Բենտեկեն: Այսպիսով, կարելի է ասել, որ սա Ժոզե Մոուրինյոյի կարիերայի վատագույն շրջանն է, «Չելսին» 6-րդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ վաստակած 11 միավորով մնաց 15-րդ տեղում: Իսկ «Լիվերպուլը» իր հաշվին ունենալով 17 միավոր, բարձացավ 7-րդ տեղ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

