Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»

«ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉԷ»

Արխիվ 12-16

«ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉԷ»

 

«Մինչ շատերը քնած են իրենց տաքուկ անկողիններում, մինչ անտարբեր մարդիկ զբաղված են իրենց առօրյա հացը վաստակելու կենցաղային մարգինալ առեւտրով, Եհովայի վկաները արթուն են, ավելին` անգամ հորդառատ անձրեւի տակ չեն զլանում իրենց ուսմունքը տարածել: Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք իրենց ներկայությունն օրնիբուն ապահովում են Ծիծեռնակաբերդում: Իսկ ինչո՞ւ հենց Ծիծեռնակաբերդում: Եկե՛ք մտածենք...», - այսպիսի ահազանգող նախաբանով հայտարարություն է տարածել «Դիալոգ» ՀԿ-ի թիմը, ապա մանրամասնել. «Ծիծեռնակաբերդն այն վայրն է, որտեղ ամեն օր այցելում են առնվազն մի քանի հարյուրներով մարդիկ՝ թե՛ հայ, թե՛ արտասահմանցի:  Դիմենք սովորական հոգեբանության օգնությանը. Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ եղող կամ, առավել եւս, Հայոց ցեղասպանության թանգարան այցելած մարդը, եթե ծայրահեղ սառնասիրտ չէ, ապա նրա հուզականությունը բարձրանում է, նա սկսում է մտածել մարդկային տառապանքի, հոգսերի, մարդկանց միջեւ ծագած թշնամության, թանգարանի նկարները տեսնելուց հետո՝ նաեւ երեխաների ու կանանց կրած դաժան, սրտակեղեք տառապանքների մասին եւ այլն: Այս էմոցիոնալ ծաղկեփունջը հոգում, տխրությունը բարության հետ խառնած՝ թանգարանից դուրս եկած մարդը հիանալի թիրախ է Եհովայի վկաների քարոզչության եւ «ոսկե նպատակի»՝ հոգեորսության համար: Տիրապետելով յուրահատուկ հնարքների՝ Եհովայի վկաներն ընտրում են իրենց լսելու պատրաստ ավելի խոցելի մարդկանց, ընդ որում նրանք հատուկ ուշադրություն են դարձնում, որպեսզի մարդիկ լինեն արտաքինից ներկայանալի եւ որոշակի ինտելեկտ ունեցող, որը կարդում են մարդու դեմքին»: Ըստ վերոնշյալ հասարակական կազմակերպության, բացի նշվածից, նրանք ընտրում են այն երիտասարդ տղաներին եւ աղջիկներին, ովքեր Ծիծեռնակաբերդ գալիս են նստարաններին նստելու եւ առանձին շփվելու համար, կամ էլ, առավել հաճախ՝ միայնակ նստած անձանց, որոնք շատ հարմար խումբ են, որպեսզի Եհովայի վկաները մոտենան նրանց ու քարոզեն: Իսկ արդյունքում` եւս մեկ անգամ խախտվում է ՀՀ քաղաքացու հանգստի իրավունքը, եւս մեկ անգամ մարդկանց պարտադրվում է կրոնական գրականություն վերցնել (անգամ օտարերկրացիներին, քանի որ գրականությունը բազմալեզու է). «Բազմաթիվ հարցեր են առաջանում. Ծիծեռնակաբերդը, որը սրբավայր է շատերիս համար, ինչո՞ւ է բարձիթողի կերպով ենթակա այդ կրոնական կազմակերպության անօրեն քարոզչությանը: Այստեղ մեկ այլ հարց է ծագում.  իսկ ի՞նչ վերաբերմունք ունեն Եհովայի վկաները Եղեռնի զոհերի հանդեպ. գուցե վերջիններիս հիշատակը հարգելը նրանց համար կարեւոր հարց չէ, եւ, ի վերջո, ինչո՞ւ պետք է հանդուրժել Եհովայի վկաների ներկայությունը Ծիծեռնակաբերդում: Ո՞ւմ պետք է դիմի շարքային քաղաքացին՝ իրեն պաշտպանելու Ծիծեռնակաբերդի ճամփին տեղի ունեցող կրոնական պարտադրանքից: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պետականորեն նախատեսված այլ նշանակություն ունի. այն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վայր է: Եհովայի վկաների հավաքատեղիները բոլորին էլ հայտնի են եւ նրանց ուսմունքին ծանոթանալ ցանկացողը անկասկած հնար կգտնի ծանոթանալու. ՍԱԿԱՅՆ Ո՛Չ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՐԳԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ», - ասված է հայտարարության մեջ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված