ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՍԳՈ ՕՐ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ
Արխիվ 12-16ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՍԳՈ ՕՐ
ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարել Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հաղորդվում է, որ Airbus-321 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է 17 երեխայի մարմին։ Ավելի վաղ հաղորդվել է, որ օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդանավի կործանման փաստի առթիվ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ռուս քննիչները մեկնում են Եգիպտոս՝ ավիավթարի հետաքննությանը մասնակցելու, տեղեկացրել է ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
LifeNews-ը հրապարակել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների անունները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ցանկում հայկական ազգանվամբ (Լ. Մնացականով) ուղևոր է եղել։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Когалымавиа» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռը, որում եղել է 217 ուղևոր և 7 հոգանոց անձնակազմը, անհետացել է ռադարներից թռիչքից 23 րոպե անց:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk