ՊՏՂԱՋՐԱՅԻՆ ԷՄԲՈԼԻԱՅԻՑ ՄԱՀԱՑԱԾ ՍՅՈՒԶԱՆՆԱՅԻ ԵՐԵԽԱՆ «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳՐՎԵԼ
Արխիվ 12-16ՊՏՂԱՋՐԱՅԻՆ ԷՄԲՈԼԻԱՅԻՑ ՄԱՀԱՑԱԾ ՍՅՈՒԶԱՆՆԱՅԻ
ԵՐԵԽԱՆ «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ
ԳՐՎԵԼ
«Իրավունք»-ը նախորդ տարի անդրադարձել էր Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքին: Հիշեցնենք` չորրորդ երեխան ունենալիս մահացել էր 28-ամյա Սյուզաննա Իսրայելյանը: Սյուզաննայի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ, սակայն Սյուզաննայի ընտանիքի անդամների կողմից ենթադրյալ մեղավոր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արեն Գյոզալյանը պատասխանատվության չէր ենթարկվել: Ըստ դատաբժշկական փորձաքննության` Սյուզաննա Իսրայելյանը մահացել է պտղաջրային էմբոլիայից: Արդեն մեկ տարուց ավելի է, որ Սյուզաննայի առողջական խնդիրներով ծնված երեխան «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է, դեռ շարունակում է բուժվել:
«Իրավունք»-ի հետ զրույցում Սյուզաննայի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ թեեւ չնչին փոփոխություն կա երեխայի առողջական վիճակում, բայց դեռ չի կարողանում նորմալ ոտքերի վրա կանգնել եւ գլուխն ինքնուրույն պահել: «Հայրը բժիշկներին ասել է, որ երեխայից բժշկական կենտրոնից դուրս կգրի այն ժամանակ, երբ նա լիարժեք ապաքինված կլինի»,- ասաց տիկին Հովհաննիսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk