ՀԺ. Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով հանձնաժողովային փորձաքննության օրը դեռ չի նշանակվել
Արխիվ 12-16ՀԺ. Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով հանձնաժողովային փորձաքննության օրը դեռ չի նշանակվել
Ինչպես գրում է Հայկական Ժամանակ օրաթերթը. Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմը պատրաստ է, սակայն դեռ փորձաքննության օր չի նշանակվել:
Մեր զրույցում, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանն ասաց. «Արդեն մեկ ամիս է՝ քննիչը որոշում է կայացրել, բայց փորձաքննություն չի իրականացվել: Մեր մտահոգությունը մենք բարձրաձայնել ենք, տեսնենք, թե մոտ օրերս ինչ ընթացք կունենա»:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը:
Հենց այս՝ հանձնաժողովային փորձաքննությունից հետո կորոշվի բժիշկների մեղավորության հարցը: Շուշանիկ Բախշյանը սույն քրեական գործի շրջանակներում դեռեւս վկայի կարգավիճակ ունի:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

