ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՄԵԾ ՍԻՐՏ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԱՀԻՏՆ ԱՄԵՆ ՐՈՊԵ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ ԼԻՆԵԼ
Արխիվ 12-16ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՄԵԾ ՍԻՐՏ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԱՀԻՏՆ ԱՄԵՆ
ՐՈՊԵ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ ԼԻՆԵԼ
«Էխո» ՀԿ-ի աջակցությամբ «Իրավունք»-ը նախորդ տարի անդրադարձել էր Աստղիկ Բաբախանյանի դստեր առողջական խնդրին:
Հիշեցնենք` երեխան հիվանդ է ԴՑՊ-ով` մանկական ուղեղային կաթվածով եւ դիլատացիոն կարդիոմիոպաթիայով (սրտի խոռոչների նշանակալի լայնացմամբ):
Աստղիկ Բաբախանյանը «Իրավունք»-ի միջոցով աջակցություն է հայցում մեր քաղաքացիներից. «Սիրելի հայեր, այս հրաշքը իմ դուստրն է` Սողոմոնյան Անահիտը: Նա 6 տարեկան է, նրա սիրտը մեծացած է մոտ 2 անգամ: Բժիշկը ասել է, որ երեխաս ամեն րոպե կարող է հանկարծամահ լինել: Շտապ անհրաժեշտ է սրտի փոխպատվաստում, որն իրականացնում են Գերմանիայում: Խնդրում եմ Ձեզ, բարի՛ մարդիկ, օգնեք փոքրիկիս կյանքը փրկենք միասին: Շնորհակալություն:
«Կոնվերս» բանկ, հաշվեհամար 1930055326120100: Փոխանցումները` դրամով, Աստղիկ Բաբախանյանի անվամբ: «Արարատ» բանկ` հաշվեհամար 1510004370130100: Փոխանցումները` դրամով, Աստղիկ Բաբախանյանի անվամբ:
Տեղեկացնենք նաեւ, որ Սողոմոնյանների ընտանիքը դատական քաշքշուկի մեջ է հայտնվել,որին եւս անդրադարձել է «Իրավունք»-ը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk