Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԳԵՐՄԱՆԱՀԱՅ ՊԱՏՄԱԳԵՏ . «ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՄԱՅՆՔ ԱՍՎԱԾԸ ՄԻՖ Է»

Արխիվ 12-16

ԳԵՐՄԱՆԱՀԱՅ ՊԱՏՄԱԳԵՏ . «ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՄԱՅՆՔ ԱՍՎԱԾԸ ՄԻՖ Է»

 

 

«Ցեղասպանության գրքի  շնորհանդեսներն անգամ Գերմանիայում թուրքական համայնքը խոչընդոտում է, բայց սա պայքար է, որը պետք է շարունակել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը:

Ինչ վեչաբերում է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը եւ ցեղասպանություն բառը ներառելուն, ապա  մենք լուրջ կոնցեպտներ  պետք է ներկայացնի թե՛ իշխանությունը, թե՛ հայկական սփյուռքը: «Նկատի ունեմ  Սփյուռք-Հայաստան հայկական  քաղաքական կոնցեպտ»,- ասաց պրն Օրդուխանյանը:

Բացի ցեղասպանության ճանաչումից,  ըստ Օրդուխանյանի,  պետք է խոսել հայրենազրկության կոնցեպտի մասին: «Եթե մեր իշխանությունը  լավ աշխատի, Գերմանիան կընդունի ցեղասպանությունը»,- ասաց  բանախոսը:

Ազատ Օրդուխանյանը  տեղեկացրեց, որ  դերսիմցիների, ալեվիների, եզդիների   հետ  ստեղծել են  Ցեղասպանվածների ժառանգների  կազմակերպություն, որի նպատակն է ցեղասպանության մասին իրազեկել: «Կազմակերպությունն առաջիկայում պետք է  գրանցվի եւ կարծում եմ` դեռ այդ կազմակերպության  մասին կլսենք»,- ասաց  Օրդուխանյանը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ  գերմաներեն է թարգմանվել նաեւ Պարույր Սեւակի  գործերը: «Մարդը ափի մեջ» շարքից մի քանի բանաստեղծություն, «Մոր ձեռքերը»,  «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»  բանաստեղծությունները: Սակայն չի բացառվում` այդ գործերը նորից հրատարակվեն, քանի որ Գերմանիայում հետաքրքրվում են  Սեւակի պոեզիայով:

Ի դեպ, Ազատ Օրդուխանյանը հերքեց տարածված այն միֆը, թե  Գերմանիայում երեք-չորս միլիոնանոց թուրքական համայնք կա: Ամենաշատը մաքսիմում  մեկ միլիոնանոց  է թուրքական համայնքը: «Գերմանիայում չկա էթնիկական պատլանելիություն, կա քաղաքացիություն: ՀՀ-ից Գերմանիա գաղթած ռուսներ, եզդիներ  համարվում են հայեր»,- եզրափակեց Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ