Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը

Տավուշի թեմի առաջնորդ. «ԴԻԼԻՋԱՆԸ ՀՈԳԵՎՈՐ ՆՈՐ ՇՆՉՈՎ Է ԱՊՐՈՒՄ»

Արխիվ 12-16

Տավուշի թեմի առաջնորդ. «ԴԻԼԻՋԱՆԸ ՀՈԳԵՎՈՐ ՆՈՐ ՇՆՉՈՎ Է ԱՊՐՈՒՄ»

 

Ինչպես տեղեկացանքՄայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այսօր հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Տավուշի թեմի Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել կառուցվելիք եկեղեցու հողօրհնեքի հանդիսավոր արարողությունը: Իր խոսքում Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ` օրհնաբեր այցելության համար շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը: Սրբազանն ուրախությամբ ընդգծել է, որ Դիլիջան քաղաքը պատմական երկար ընդմիջումից հետո զարդարվելու է նոր աղոթատնով:

Այնուհետեւ Դիլիջան քաղաքի եկեղեցու կառուցման վայրում կատարվել է հողօրհնեքի արարողությունը: Կաթողիկոսի գլխավորությամբ հոգեւորականաց դասն աղոթել է կառուցվելիք եկեղեցու անսասանության եւ պայծառության համար: Սրբազան արարողության ավարտին, իր հայրապետական պատգամը ներկաներին է ուղղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մասնավորապես ասելով. «Հոգու բերկրանոք այսօր կատարեցինք հողօրհնեքի արարողությունը Դիլիջանում կառուցվելիք եկեղեցու: Դարեր շարունակ Հայաստանի բոլոր բնակավայրերում եկեղեցական կառույցներ, աղոթավայրեր են հիմնվել մեր բարեպաշտ հայրերի ջանքերով՝ հավատացյալ հայորդիներին հոգատարություն եւ հոգեւոր խնամք ցուցաբերելու, Աստծո հետ հաղորդակցությունը մշտարթուն ու կենդանի պահելու համար»: Անդրադառնալով մարդկային կյանքում եկեղեցու կարեւոր առաքելությանը` Վեհափառ Հայրապետը հավելել է. «Եկեղեցին հուշարարն է մեր առաքելության՝ ապրելու Բարձրյալի կամքի ու պատվիրանների համաձայն, հեռու մնալու մեղքից ու չարիքից, ազգային-եկեղեցական մեր անդաստանում առատացնելու հայրենաշեն ու ազգաշեն աստվածահաճո ձեռնարկումները: Աստծո եւ Եկեղեցու հանդեպ հավատքի ամրությունը գրավականն է եղել եւ շարունակելու է լինել մեր ժողովրդի գոյատեւման ու առաջընթացի, նոր ձեռքբերումների ամրագրման եւ հայոց լուսավոր, նոր գալիքի կերտման«: Հայրապետական այցն ու Սրբազան արարողությունը Բագրատ Սրբազանը համարում է հոգեւոր նոր կյանքի սկիզբ Դիլիջանում, ինչի մասին սիրով եւ աղոթքով գրել է հետեւյալը. «Այսօր ընդունեցինք Վեհափառ Հայրապետի շնորհաբաշխ եւ օրհնաբեր այցելությունը մեր թեմ` Տավուշ աշխարհ, ում ձեռամբ օրհնվեց նոր կառուցվելիք եկեղեցու հողը: Շնորհակալություն մեր մարզային եւ քաղաքային իշխանություններին, մեր բարերարներին, ճարտարապետին եւ բոլոր նրանց, ովքեր մասնակից են այս մեծ առաքելությանը: Շնորհավորում եմ Դիլիջանի տարածշրջանի անխոնջ հոգեւոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանին, ում ջանքերով եւ հոգածությամբ արդեն շուրջ հինգ տարիներ Դիլիջանը հոգեւոր նոր շնչով է ապրում: Եվ վերջապես շնորհավորություններ մեր դիլիջանցիներին եւ ամբողջ Տավուշ աշխարհի ժողովրդին, ովքեր քարեղեն շենքը վերածելու են հոգեւոր իրականության»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված