Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ ՋԱԶԻ ԵՐԵԿՈ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՌՈՒՍԱԿԱՆ ՋԱԶԻ ԵՐԵԿՈ


Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայաստանի ջազային երաժշտության արտիստների երեկո» խորագրով համերգ, որի նպատակը ռուս հանդիսատեսին հայկական ջազի երիտասարդ կատարողների՝ «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» ջազ-բենդի երգարվեստին ծանոթացնելն էր։ Որպես պատասխան՝ հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության, Ջազի հայկական ասոցիացիայի եւ  «Մեցցո Պրոդաքշն» ընկերության,  ռուսական ջազի երեկո  կնվիրի  երեւանցիներին, այն էլ՝ մեկի փոխարեն երկուսը։ Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը միտված այս համերգներն անցկացվում են 2015 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների միջեւ հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում:

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, իսկ նոյեմբերի 10-ին՝ ժամը 21։00-ին, «Մեցցոյում», ռուսական ջազային արվեստին հայ հանդիսատեսը կծանոթանա երիտասարդ, բայց արդեն ճանաչված շեփորահար, ջազմեն Վադիմ Էյլենկրիգի եւ իր բենդի կատարումների շնորհիվ։ Բենդի կազմում հանդես կգան Դմիտրի Մոսպանը (սաքսոֆոն), Իվան Ֆարմակովսկին (դաշնամուր), Արմեն Մկրտչյանը (բաս կիթառ) եւ Սաշա Մաշինը (հարվածայիններ)։  Համերգի հատուկ հյուրերն են Արմեն Հյուսնունցը եւ Վահագն Հայրապետյանը:

Ասում են՝ երաժշտությունը հասկանալու համար լեզու իմանալ պետք չէ, բայց յուրաքանչյուր ազգի ստեղծած երաժշտությունը, անկախ ժանրից, ունի իր ոճն ու յուրահատկությունները։ Ջազը բացառություն չէ, ու որքան էլ իմպրովիզն ունի իր տեղն այդ ժանրում, լեզվամտածողությունն իր հետ բերում է նաև դրան հատուկ երաժշտական տրամաբանություն։


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ