ԳԱՍՏՐԻԿ, ՏԼԵԻ ԵՎ ԾԳԼԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԿԵՐԿԱՐԱՑՎԵՆ
Արխիվ 12-16ԳԱՍՏՐԻԿ, ՏԼԵԻ ԵՎ ԾԳԼԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
ԿԵՐԿԱՐԱՑՎԵՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով, (որի արդյունքում սպանվեցին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը եւ նրա մտերիմ ընկերները), կալանավորված հայտնի մականուններով Գաստրիկի, Տլեի եւ Ծգլի կալանքի ժամկետները օրերս կրկին կերկարացվեն:Այս մասին iravunk.com-ի-ի հետ զրույցում ասաց վերջիններիս փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հավելելով, որ գործի մանրամասներից դեռեւս ոչինչ հայտնել չի կարող:
Հիշեցնենք, որ հայտնի կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Մելիքյանը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk