Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»

«ՆՄԱՆ ՏՈՆԸ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՆՄԱՆ ՏՈՆԸ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ»

 

Հոկտեմբերի 31-ին կաթոլիկները նշում են Հելոուինը, արդեն սկսել են նախապատրաստվել տոնին, բայց արի ու տես, որ նրանց հավասար եւ ավելի ջանասիրաբար նախապատրաստվում են նաեւ որոշ հայաստանցիներ: Հելոուինի օրը երեւանյան փողոցները վերածվում են իսկական դժոխքի, որտեղ կիսախելագար եւ դիմակավորված մարդիկ սարսափ են տարածում անցորդների շրջանում: Ու այս ամենը հելոուինյան ջատագովների համար դառնում է զվարճանք, որն իրականացնելու համար ոչինչ չեն խնայում: Ամեն տարի տոնի հիմքերը մեզանում ավելի են ամրապնդվում` շնորհիվ այն մարդկանց, ովքեր դեռ այդ «տոնից» շաբաթներ առաջ սկսում են իրենց «քարոզարշավը»: Այս դեպքում, գոնե հայ «հելոուինամոլները» պետք է օրինակ վերցնեն Վրաստանից, որտեղ օրերս տեղի ունեցավ բողոքի ակցիա` դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում Հելոուինը արգելելու համար: Իսկ թե Հայաստանում ինչու են շարունակում նշել կաթոլիկների տոնը, «Իրավունքը» փորձեց պարզել մշակույթի որոշ գործիչներից եւ հոգեւորականից:

«ՀԵԼՈՈՒԻՆԸ ԴԵՎԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ, ՉԱՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԵՐԵՎՈՒՅԹ Է»

Օձունի ենթաշրջանի հոգեւոր հովիվ Տեր ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱՂԱԼՅԱՆ.
- Այս տոնի հետ կապված` մեզանում ոչ թե ընդօրինակում են, այլ կապկում ամերիկացիներին: Ցավալի է, որ մարդիկ նշում են Հելոուինը եւ չգիտեն դրա իմաստն ու բովանդակությունը: Հայոց ցեղասպանությունից հետո մազապուրծ եղած մեր հայրենակիցները կարողացել են օտար երկրում պահել իրենց հավատքն ու լեզուն, հիմնադրել եկեղեցիներ ու դպրոցներ: Բայց այսօր Հայաստանից մեկնողները շատ արագ ձուլվում են այլ ժողովուրդներին, նույնիսկ մեկ սերունդ հետո նրանց երեխաները դադարում են խոսել հայերեն: Հելոուինը դեւերին նվիրված, չարի պաշտամունքի երեւույթ է, որը դեմ է Հայ առաքելական եկեղեցուն, նման տոնը մենք չենք խրախուսում: Դեմ չենք լինի այլ ժողովուրդների տոներին, եթե դրանք ունենան հոգեւոր ու բարոյական, ինչպես նաեւ դաստիարակիչ հիմնավորում: Մեր եկեղեցին տոների պակաս չունի, եւ հայ երիտասարդությունը պետք է նախեւառաջ դրանք ընկալի, այլ ոչ թե առանց գիտակցելու, ներմուծի օտարներինը: Կոնկրետ Օձունում այդ տոնին երեբեւէ չեն նախապատրաստվել, փոխարենը նշում ենք ազգային եւ եկեղեցական տոները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«ՉԳԻՏԵՄ` ԱՅՍ ՏՈՆՆ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ»

Գեղանկարչուհի, ազգագրագետ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ.
- Մեզ մոտ կա Բարեկենդան, որի ժամանակ երեխաները գեղեցիկ հագուստներով գնացել են մուտքերի մոտ եւ ստացել խնձոր` որպես տիեզերքի պտուղ: Իսկ այսօր մարդիկ հրեշի կերպարներով են այդ ամենն անում: Այն ավանդույթները, որոնք ունենք, ունեն նաեւ բոլոր ազգերը, նայած, թե որ ազգն ինչպես է տոնում եւ ձեւակերպում դրանք: Այսօր մեր ավանդույթները շատ չեն լուսաբանվում, հեռուստատեսությունը դրանց վերաբերյալ կցկտուր տեղեկություններ է տալիս ու վերջ: Իսկ մեկ օրվա ընթացքում մարդկանց կողմից չեն կարող ընկալվել հազարավոր տարիների արժեքները: Գիտելիքի պակասի հետեւանքով է, որ Հայաստանում նշում են Հելոուինը: Չգիտեմ` այս տոնն ինչպե՞ս հասավ Հայաստան, երեւի, Եվրոպայի հետ շփման արդյունքում էր, որից հետո էլ երիտասարդությունը սկսեց ճոխ նշել: Եթե հայ երիտասարդներն այդ ճոխությունը ներդնեն իրենց ազգային տոները նշելիս, ապա ամեն ինչ շքեղ կլինի, ինչն էլ կարող ենք փոխանցել հաջորդ սերունդներին, այլապես ոչինչ չենք կարող ասել հաջորդ սերունդներին:

 

 

 

 

 

 

 

 

 

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված