Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»

ԱԼԻԵՎԸ՝ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՐԱԽԻ ՇԵՄԻՆ

Արխիվ 12-16

ԱԼԻԵՎԸ՝ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՐԱԽԻ ՇԵՄԻՆ

 

Այն, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության մեկնարկը նշանակում է, որ Եվրոպան այդ կերպ լուծում է իր գազային բոլոր մտավախությունների, այդ թվում՝ Ուկրաինայից կախվածության հարցը, ներկայումս համոզված պնդում է գրեթե ողջ մասնագիտական հանրությունը: Եվ ավելին. փորձագետները նաեւ այն համոզմունքին են, որ արդեն Եվրոպան բացարձակապես չունի Ադրբեջանից հազարավոր կիլոմետրանոց թանկարժեք գազատար կառուցելու կարիք, այն էլ՝ թուրքական այդքան անհուսալի դարձած ճանապարհով:

Մի խոսքով՝ մեր արեւելյան հարեւանները ծանր հարված ստացան: Դեռ տասնամյակներ առաջ՝ 1994-ին Հեյդար Ալիեւն էր առաջ քաշել Եվրոպայի համար Ադրբեջանի անփոխարինելի էներգամատակարար դառնալու եւ այդ հաշվին՝ նաեւ Ղարաբաղի հարցը լուծելու գաղափարը, եւ հիմա պարզվում է, որ ադրբեջանական ո՛չ վերջացող նավթը եւ ո՛չ էլ գազի որոշակի, բայց աշխարհի մասշտաբներով չնչին պաշարները այլեւս Եվրոպային հետաքրքիր չեն նույնիսկ քաղաքական խաղերի տեսանկյունից: Բայց Բաքվի համար ամենածանր հարվածը, թերեւս, այն է, որ ադրբեջանական նավթագազային տրանզիտի գաղափարախոսության մեռնելուն զուգահեռ՝ առնվազն անորոշ հեռանկարներ են ստեղծվում նաեւ այդ տրանզիտից օգտվել ցանկացող երկրների հետ հետագա հարաբերությունների հարցում: Իհարկե՝ Թուրքիայի հետ վիճակը մի փոքր այլ է. այստեղ էներգետիկան չէ, որ առաջնային դիրքերում էր, չնայած Անկարան ուներ էներգակիրների բաշխման մեծ կենտրոն դառնալու երազանքներ, որոնց վրա կարելի է կամաց-կամաց վերջնականապես խաչ քաշել: Բայց այ՝ Վրաստանը...
Վրաստանի ռեակցիան կայծակնային էր: Թբիլիսին, թերեւս վերջնականապես հասկանալով, որ իր տարածքով Եվրոպայի «գազային փրկության» ադրբեջանական ծրագրերը մեռած են, միանգամից հիշեց ռուսական գազի մասին: Համենայնդեպս՝ այս ամսվա սկզբներին Վրաստանի փաստացի թիվ մեկ «իշխանավորը»՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մատնանշեց նոր ուղղվածությունը՝ պետք է մտածել Ռուսաստանից եւ Իրանից գազ գնելու անհրաժեշտության մասին: Հրահանգն անմիջապես տեղից շարժեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեին, ով Վրաստան ռուսական գազի կոմերցիոն մատակարարումների անհրաժեշտության մասին նախ ակնարկեց հոկտեմբերի 8-ին, որից հազիվ մեկ-երկու շաբաթ անց կարողացավ հանդիպել ու թեման քննարկել «Գազպրոմի» նախագահ Ալեքսել Միլլերի հետ: Ավելին՝ Կալաձեն խոսում է նաեւ Վրաստանով դեպի Հայաստան ռուսական գազի տրանզիտի ավելացման, այսինքն՝ խողովակաշարը հնարավորինս բեռնավորելու մասին: Բացատրությունն այն է, թե դա կնվազեցնի փոխադրումների արժեքը, սակայն մեկ նրբերանգ Էներգետիկայի նախարարը պետք է, որ հաշվի առներ. Հայաստանը ստանում է այնքան գազ, որքան իրեն պետք է, եւ ծավալների ավելացման համար անհրաժեշտ է նաեւ մատնանշել, թե որտեղ այն կարող է սպառվել: Եվ եթե սրան ավելացնում ենք օրերս տարածված այն տեղեկությունը, որ ակտիվ ընթացքի մեջ է Հայաստան-Վրաստան 400 կՎտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները, եւ ակտիվ ծրագրերում կա նաեւ երկրորդ գծի թեման, հասկանալի է դառնում, թե դեպի ուր կարող են գնալ վրացի նախարարի ակնարկած գազի հավելյալ ծավալները: Նաեւ այն առումով, որ այս պահին էլ կա Հայաստանից դեպի Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանում, ու թեեւ պահանջը շատ ավելի մեծ է, սակայն պարզապես տեխնիկական պայմանները թույլ չեն տալիս եւ նոր գծի կառուցումը պատկերն էականորեն կփոխի: Եվ այս շղթայի մեջ պետք է հաշվարկել նաեւ դեպի Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի թեման, որի շինարարության ակտիվացման մասին վերջերս հայտարարեց Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:
Այն, որ վերջնական արդյունքում այս ծրագրերը վերածվում են Հայաստանով եւ Վրաստանով անցնող Իրան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ համակարգերի կապի, դժվար չէ նկատել: Ընդ որում, արդեն իսկ կա նաեւ գազային այդ կապը, որի ընդլայնման մասին ակնարկներ միայն վրացական նախարարը չէ, որ անում է: Վերջերս Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց նաեւ Հյուսիսային Իրանի որոշ հատվածներ ռուսական գազի մատակարարման ծրագրերի մասին: Իրոք Իրանի հյուսիսային տարածքների գազաֆիկացո՞ւմն է իմաստը, թե այլ խնդիր է դրված. դա դեռ կերեւա: Իսկ փաստն այն է, որ կա Մեղրի-Թավրիզ 140 կիլոմետրանոց գազատարի կառուցման ծրագիրը, որն ի զորու կլինի իրականացնել երկկողմ փոխադրումներ: Գումարած դրան՝ Վրաստանի էներգետիկայի նախարարը եւս այս օրերին ակտիվ շփումների մեջ է իրանական պաշտոնյաների հետ, եւ հանրագումարում այն տպավորությունն է, որ օրակարգում է նորից Հայաստանով եւ Վրաստանով անցնող Իրան-Ռուսաստան արդեն գազային հաղորդակցության հզորությունների բարձրացման ծրագիրը, որին ինչ-որ պահի կարող է նաեւ եվրոպական ուղղվածություն ձեռք բերել:
Այս բոլոր ծրագրերը, եթե իհարկե աշխատանքային տեսքի գան, առաջիկայի խնդիր է: Սակայն այս պահին փաստն այն է, որ Բաքվում լրջորեն մտահոգվել են: Այս բոլոր քննարկումները դրված էին նախ՝ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլու՝ Բաքու կատարած այցի ժամանակ: Եվ թերեւս լուծումներ չեն գտնվել, քանի որ մոտ օրերս Վրաստան է պատրաստվում մեկնել Իլհամ Ալիեւը: Հասկանալի է՝ Վրաստանը կփորձի Ադրբեջանի համար այս բարդ իրավիճակում Բաքվից ծանրակշիռ գազային զեղչեր պոկել՝ հայացքը դեպի ռուսական գազ չշրջելու սպառնալիքով, ինչը բավականին բարդ վիճակում է դնում Ալիեւին: Մի կողմից՝ աչքի առաջ է այդքան ռեալ դարձած Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ առանցքի հեռանկարը, որն սպառնում է դառնալ նաեւ տրանսպորտային՝ երկաթուղային եւ գնալով միայն զարգանալ: Իսկ դա ոչ միայն կզրոյականացնի Հայաստանին մեկուսացնելու ադրբեջանական երկարամյա քաղաքականությունը, այլեւ նույնիսկ հակառակին կբերի՝ Բաքուն կհայտնվի շրջափակման մեջ, եթե վտանգի տակ դնի դեպի Թուրքիա ու Արեւմուտք տանող վրացական ուղին: Մյուս կողմից՝ նավթագազային ներկայիս գների պայմաններում, այն էլ, երբ «Եվրոպայի փրկչի» ծրագրերն ու սպասվող ներդրումները չկան, վրացական զեղչային ախորժակը բավարարելն է դառնում ֆինանսական առումով բավականին ծանր: Այն էլ, երբ չկա երաշխիք, որ Վրաստանն ամեն դեպքում չի շրջվի դեպի ռուսական ուղղություն: Համենայնդեպս՝ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս կայցելի Վրաստան, ու շրջանառվում են այն լուրերը, որ օրակարգում կլինի այդ երկիր Հայաստանով իրանական գազի մատակարարման թեման:
Եվ նկատենք, որ այս իրավիճակում Բաքվի ակնարկները, թե ինքն էլ է մտածում Եվրասիական միության մասին, բոլորովին այլ երանգներ են ստանում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված