Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»

«ՆՎԵՐԸ» ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ԿՐԱԿ ՈՒ ՊԱՏԻԺ ԴԱՌՆԱԼ

Արխիվ 12-16

«ՆՎԵՐԸ» ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ԿՐԱԿ ՈՒ ՊԱՏԻԺ ԴԱՌՆԱԼ

 

Նոր բան չէ, որ մեր երկրում այդքան հաճախակի դարձած տարաբնույթ գովազդային ակցիաներն ու դրանցում հնչեղ գեղեցիկ խոստումները շատ դեպքերում  ընդամենը սպառողներին գայթակղելու, ապա՝ խաբելու նպատակ ունի: Թե որն էր Alliance Eurasia անհայտ, բայց «ոճային» անվանումով ընկերության նպատակը, երբ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում խաղարկում է իր նույնանուն քարտը եւ հաճախորդներին խոստանում արտասահմանյան ուղեւորության տոմս՝ իրենք կիմանան: Բայց ահա, թե ինչ ստացվեց, երբ  լրագրող Աիդա Ավետիսյանը Alliance Eurasia քարտով շահեց երկու անձի համար մեկշաբաթյա ուղեւորություն դեպի Չինաստան:

Քարտը ձեռք բերելուց օրեր անց` նույն ընկերությունից զանգահարել են Ա. Ավետիսյանին եւ տեղեկացրել, որ քարտով հանդերձ ներկայանա «Երեւան մոլ», որտեղ պետք է տեղի ունենար խաղարկությունը: Բախտի բերմամբ, թե պատահմամբ շահեց հենց Աիդայի քարտը: Թե հետո ինչ եղավ, Աիդան մեզ հետ զրույցում պատմեց հետեւյալը. «Ամեն ինչ անսպասելի էր ինձ համար: Բայց ուրախությունս կարճ տեւեց, երբ օրեր անց պարզեցի, թե որքան գումար պետք է վճարեմ «շահումի» դիմաց: Պարզվեց, որ շահել ենք ուղեւորության ոչ ամբողջական փաթեթը, այլ միայն գիշերակացը, վարորդի եւ դայակի ծառայությունները: Գիշերակացը նախատեսված էր Չինաստանի Խանյան կղզիների «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ գնալու դեպքում մենք պարտավորվում էինք նախաճաշել հենց տեղում` մեկ անձի համար վճարելով 46 եվրո: Մենք պետք է նաեւ վճարեինք ամբողջ ճանապարհածախսը, որը համեստ հաշվարկներով կազմում է 5 հազար դոլարից ավելի: Այս պայմաններին ինձ ընկերության տնօրենը ծանոթացնում է այն բանից հետո, երբ խաղարկության ներկա մյուս մասնակիցները գնում են»: Ավելին. Ա. Ավետիսյանը ավելացրեց, որ ընկերությունը նաեւ տեղեկացրել է, որ տոմսերը որեւէ մեկին նվիրելու դեպքում պետք է կատարի 150 հազար դրամ վճարում, որից հետո միայն ընկերությունը կկատարի նվիրատվություն. «Վստահ եմ, որ շատ ընտանիքներ են այս խաբեության զոհը դարձել, սակայն գլխացավանքի մեջ չընկնելու համար չեն դիմել համապատասխան քայլերի: Դիմելու եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին ¥ՏՄՊՊՀ¤, որից հետո էլ արդեն պարզ կդառնան իմ հետագա քայլերը»:
Զարմանալի է, բայց այս ամենից հետո Alliance Eurasia ընկերության վաճառքի գծով տնօրեն Մարիաննա Մինասյանն իրենց արարքը համարում է ոչ թե խաբեություն, այլ՝ իրենց քարտը շահողների համար նվեր. «Ոմանց համար այս ամենը խնդիր է, ոմանց համար` գործելու հնարավորություն: Ասենք, եթե մարդը ընկերուհու տարեդարձին նվիրել է ամառային բաճկոն, պատկերացնո՞ւմ եք` տվյալ անձը բողոքի, թե ինչու բաճկոնը ձմեռային չէ, այլ` ամառային: Այս դեպքում մեր ընկերության խնդիրն է, թե իր հաճախրդների համար ինչ նվերներ անի, այլ հարց է, որ նվերը չընդունեն կամ ընդունեն: Շատ մարդիկ գոհ են մեզանից, օրինակ երգչուհի Ա. Լեւոնյանը մեր ընկերության միջոցով մեկնել է հանգստի եւ վերադարձել գոհ: Ընկերությունից օգտվում են նաեւ բազմաթիվ հայ գործարարներ: Կոնկրետ այս դեպքը ոչ թե շահում էր, այլ նվեր»:
Մի խոսքով, թեեւ Մ. Մինասյանը մինչեւ վերջ պնդեց, որ իրենց ընկերությունը հաճախորդներին նվերներ է մատուցում, այլ ոչ թե խաբում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ ընկերությունը պարտավոր է ծանոթացնել թեկուզեւ նվերի պայմաններին, քանի որ այն ունի իրենց ծառայությունը գովազդելու նպատակ, մինչ այդ մանրամասնորեն բացատրի քաղաքացիներին: Այն պարզ պատճառով, որ մարդիկ հենց այդ նվերի խոստումով կարող են դառնալ հաճախորդ, եւ հետո տեսնեն, որ խոստացածն ամենեւին էլ իրենց սպասածը չէր: Կամ եթե իրոք քարտատերերի համար նվերներ են անում, ինչո՞ւ են կազմակերպում խաղարկություն: Մի խոսքով՝ անգամ «գովազդային նվերի» դեպքում կան օրենքով սահմանված «խաղի կանոններ», որոնք խախտելու դեպքում պարտավոր է միջամտել ՏՄՊՊՀ-ն: Ուրեմն միջամտելո՞ւ է այս դեպքում, որպեսզի գոնե նվերի եւ շահումի տարբերությունը կարողանանք հասկանալ: Հանձնաժողովի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ա. Ավետիսյանը իրենց արդեն տեղեկացրել է խնդրի մանրամասները. «ՀՀ օրենսդրության համաձայն՝ վարչական մարմինը կարող է գործ հարուցել միայն գրավոր դիմում- բողոքի հիման վրա: Այդ պատճառով էլ մենք լրագրողին խնդրել ենք ներկայացնել գրավոր դիմում-բողոք: Դիմում ներկայացնելուց հետո մանրամասնորեն կուսումնասիրենք ընկերության գործունեությունը, եւ այն, թե որքանով է նրանց գովազդը համապատասխանում իրականությանը: Գրավոր դիմումից հետո հանձնաժողովը գործին ընթացք կտա, կուսումնասիրենք բոլոր փաստերը եւ մանրամասների մասին կտեղեկացնենք»:
Չէ, մի փոքր այդպես չէ. հանձնաժողովն իրավունք ունի նաեւ հրապարակային հայտարարությունների, օրինակ՝ լրատվական հրապարակումների հիմքով գործեր հարուցել: Ամեն դեպքում՝ սպասենք այս պատմության հետագա ընթացքին:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված