Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»

Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Աչքներս լույս: Միջազգային FREEDOM HOUSE կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը երկրներում համացանցի ազատության վերաբերյալ, որտեղ Հայաստանը ճանաչվել է ազատ համացանց ունեցող երկիր:  88 երկրների շարքում մեր երկիրը զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը: Այն, որ մեր երկրի համացանցը լրիվ ազատ է, դա, ինչպես կասեր Օստապ Բենդերը, բժշկական փաստ է: Բայց զարմանալի է, ինչո՞ւ ենք հայտնվել  28-րդ հորիզոնականում: Չէ՞ որ մեզանում համացանցից օգտվելու որեւէ սահմանափակում գոյություն չունի: Իսկ միգուցե հաշվի են առել ա՞յլ ցուցանիշները` արագությունը, երկրի ցանկացած անկյունում մատչելի լինելը, այլ որակական ցուցանիշներ: Բայց, գրողը տանի, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում մեր հայրենակիցները առիթ ունեցել են համացանցի որակը համեմատել հայաստանյան համացանցի հետ, ու բավականին հաճախ այդ առաջադեմ երկրների համացանցի մասին ասել են. «Էս ինչ զիբիլ ա»: Իսկ մատչելիության առումով` ուր կա բջջային կապի ծածկույթ, կա եւ համացանց, ու կարո՞ղ եք ցույց տալ թեկուզ մեկ ամենախուլ գյուղ, ուր այդպես չէ: Այնպես որ, պետք է արձանագրենք, որ սույն միջազգային կազմակերպությունը, մեղմ ասած, անաչառ չէ, եւ առաջնորդվում է կրկնակի չափանիշներով, այլապես մեզ այդքան հետ չէին գցի:

 

 


«Ազատ դեմոկրատների» ղեկավար ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ, ինչպես եւ ցանկացած ընդդիմադիր, խոսում է կրկնակի քվեարկությունների մասին. «Որեւէ մեկը չի ասում, թե նույնականացման քարտեր ունեցողները պոտենցիալ հանցագործներ են: Իմ ընտանիքում էլ կան մարդիկ, որոնք պետք է քվեարկեն նույնականացման քարտերով` դրա՛ մասին չի խոսքը, բայց Հայաստանի ընտրական համակարգի ամենամեծ սպառնալիքն այսօր կրկնաքվեարկություններն են, շրջիկ խմբերը, որոնք ապահվում են ընտրությունների` իրենց համար ցանկալի արդյունքները, եւ կարող են լինել մարդիկ, որոնք կփորձեն օգտագործել այդ ռեսուրսը»: Իհարկե լավ է, որ ID քարտ ունեցողներին հանցագործի տեղ չի դնում, սակայն զարմանալի է, որ անհնարին է համարում կրկնվող անձանց հայտնաբերել ՀՀ ոստիկանության կողմից համացանցում դրված ընտրողների ամբողջական ցուցակում. «Զուտ ֆիզիկապես անհնար է այսքան կարճ ժամանակահատվածում համադրել 2 միլիոն 600 հազար քաղաքացիների ցուցակները եւ մաքրել դրանք «ավելորդ անուններից»: Այդ մասին մենք խոսել ենք նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ»: Ո՛չ, պարոն Քոքոբելյան, միանգամայն հնարավոր է, ու ձեւն էլ ասեմ: Վարձում եք մեկ պրոֆեսիոնալ ծրագրավորող, նա ընդամենը մեկ օրում կամ ավելի արագ գրում է պարզագույն ծրագիր, որը ավտոմատիկաբար հայտնաբերում է կրկնվող ընտրողներին, հետո այդ ծրագիրը տալիս եք Ձեր կուսակցության բոլոր անդամներին ու այդ 2 միլիոն 600 հազարը բաժանում նրանց միջեւ: Հաստատ հնարավոր է մինչեւ դեկտեմբերի 1-ը դա անել, ուստիեւ «Ազատ դեմոկրատների» առաջնորդին հորդորում եմ այդ հարցում լինել առաջինը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ դիմումը եւ որոշեց հանրաքվեի կապակցությամբ երկարացնել հանձնաժողովներում ՀԱԿ շուրջ 400 ներկայացուցիչների արտոնագրերի ժամկետը: Իր դիմումը Զուրաբյանը պատճառաբանել էր նրանով, որ ԿԸՀ-ի կողմից վերաորակման դասընթացներն ընկնում են արձակուրդի սեզոնի վրա, եւ ՀԱԿ-իստները չեն կարողացել դասընթաց անցնել: Իսկ երբ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ դասընթացներ կային եւ սեպտեմբերին, ԿԸՀ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը հանկարծ որոշեց բերել հետեւյալ պատճառաբանությունը` մենք ընդդիմություն ենք, եւ ՀԱԿ շարքերում շատերն են սեպտեմբերին մեկնում խոպան: Դե ինչ ասես սրանց, զարմանալով հանդերձ, մնում է հիշել հայտնի ժողովրդական խոսքը` արտը խախուտ, մահանան կարկուտ:
Արցախի նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ անդրադառնալով այն փաստին, որ ասկյարները կրակել էին մշտադիտարկում իրականացնող ԵԱՀԿ դիտորդների, այդ թվում եւ տեղում գտնվող համանախագահ Ջեյմս Ուորլիքի վրա, ասաց. «Կրակոցից հետո սկսել են քարոզչություն, թե իբր դա հայերն են արել, մինչդեռ բոլոր փաստերն ապացուցում են, որ դա իրենք են արել: Այսպիսի մի աննորմալ պետության հետ մենք գործ ունենք: Հետեւաբար, միջազգային հանրությունը պետք է ավելի համարձակ քայլեր ձեռնարկի: Աստված մի արասցե, եթե նրանցից մեկի հետ մի բան պատահեր, պատկերացնո՞ւմ եք` ինչ տեղի կունենար»: Նա կարծիք հայտնեց, որ դրանով Բաքուն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հյուրերի հանդեպ, միջնորդ պետությունների հանդեպ եւ ինքն իր հանդեպ: Սակայն կարծում ենք, որ հենց համանախագահները եւ դիտորդները իրենք իրենց չեն հարգում, քանզի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մամլո հաղորդագրության մեջ ասված է. «Անհայտ ուղղությունից շարունակական կրակոցները շփման գծի հատումից հետո ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել: Այս միջադեպով անթաքույց կերպով ջանք է գործադրվում խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը խաթարելու համար: Սա նաեւ ընդգծում է, որ ԵԱՀԿ-ն պետք է հնարավորություն ունենա հրադադարի խախտումների հետաքննության համար»: Զարմանալի է, ինչ է նշանակում «անհայտ ուղղությունից», չէ՞ որ սեփական աչքով եք տեսել, թե որտեղից են կրակում: Ուստի այդպիսի հայտարարություն անելու համար պետք է լինել կամ կատարյալ դեբիլ, կամ` ամբողջովին անբարոյական:

Զարմացած է  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված