ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Արխիվ 12-16ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց 2015 թ-ի վերջին ինն ամսում արձանագրված ծնելիության, մահացության, ամուսնության ու ամուսնալուծության պատկերը: Նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է 30, 666 ծնունդ: Ծնելիության բարձր ցուցանիշներ արձանագրվել են Երեւանում, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում: Ծնելիության ցածր ցուցանիշներ արձանագրվել են Սյունիքում, Տավուշում:
«Իրավունք»-ի հարցին` նախորդ տարվա համեմատ թվերն ինչն են վկայում, տիկին Կոյումջյանի խոսքով` նախորդ տարվա համեմատ ծնելիության ցուցանիշները 2,5%-ով նվազել են: Մահվան դեպքերը եւս նվազել են նախորդ տարվա համեմատ:
Մանկական մահացությունները վերջին ինն ամիսների ընթացքում ավելացել են նախորդ տարվա համեմատ` 273-ից 280-ի հասնելով: Պատճառը հիմնականում շուրջծնական (22 շաբաթական պտղից մինչեւ 7 օրական նորածինը) վիճակում առաջացած բնածին անկանոնություններով, ձեւախախտումներով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk